Լրամփոփ | հուլիս 2026

29-07-2026



Փորձի փոխանակման երկօրյա աշխատաժողով Gay Alliance Ukraine-ի հետ

«Քվիր Քաղաքացի» հանդիպումների վերջնաբանը

Հուլիսի 3-ին ամփոփեցինք «Քվիր քաղաքացու» հանդիպումների հերթական շարքը, որի շրջանակում փետրվարից հուլիս անցկացվել է 12 հանդիպում՝ նվիրված ժողովրդավարությանը, ընտրություններին մասնակցությանը, ԼԳԲՏ+ մարդու իրավունքներին, մեդիա մանիպուլյացիաներին և դրանց ազդեցությանը։

Հանդիպումների ընթացքում մասնակիցները քննարկել են քաղաքական ուժերի դիրքորոշումները ԼԳԲՏ+ մարդու իրավունքների վերաբերյալ, վերլուծել մեդիա մանիպուլյացիաները և ընտրություններից հետո անդրադարձել հետագա քայլերին։ Հանդիպումների ավարտին մասնակիցներին նվիրել ենք Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին» գիրքը՝ որպես քաղաքացիական և քաղաքական գործընթացներում կողմնորոշվելու օգտակար ուղեցույց։

Երկօրյա մարզային պլանավորում. «Մերոնցով» ֆորումի շարունակությունը

Հուլիսի 11-12-ը Փինք իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպեց երկօրյա հանդիպում, որը համախմբեց Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 25 ԼԳԲՏ+ մասնակցի։

Հանդիպման նպատակն էր ստեղծել անվտանգ տարածք՝ մարզերում ապրող ԼԳԲՏ+ անձանց համար՝ միասին քննարկելու իրենց համայնքներում առկա մարտահրավերները, բացահայտելու առկա ռեսուրսներն ու պատկերացնելու այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ապրել անվտանգ, տեսանելի և արժանապատիվ կյանքով։

Փինքի կիսամյակային ռազմավարական պլանավորում