Լրամփոփ | օգոստոս 2026

31-08-2026

ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր

Օգոստոսի 3-ը ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրն է։ Այս օրը կապված է 2018 թվականի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ+ ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած բռնության հետ։

Դեպքից անցել է ութ տարի, սակայն գործի քննությունը մինչ օրս չի ավարտվել, իսկ դատարանները բազմիցս արձանագրել են, որ պատշաճ կերպով չի գնահատվել բռնության հնարավոր խտրական և ատելության շարժառիթը։

Շուռնուխի գործը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց իրավական պաշտպանության բացերը և արդյունավետ, հավասար ու խտրականությունից զերծ արդարադատության անհրաժեշտությունը։ Այս օրը հիշելու, բարձրաձայնելու և պահանջելու օր է՝ պահանջելու, որ մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ոչ թե ձևական, այլ իրական և հավասարապես հասանելի բոլորին։

«Ես իմ քվիր Հայաստանի…» ստեղծագործական մրցույթի արդյունքները

Այս ամիս հայտնի դարձավ «Ես իմ քվիր Հայաստանի…» ստեղծագործական մրցույթի հաղթողների աշխատանքները։

CIVICUS-ի հարցազրույցը Հռիփսիմե Կիզոգյանի հետ

CIVICUS-ը հրապարակել է հոդված՝ Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց դեմ ապատեղեկատվական արշավների, հակա-ԼԳԲՏ+ և հակաժողովրդավարական քարոզների մասին:

Փինքից՝ Հռիփսիմե Կիզոգյանը ներկայացնում է տարածվող կեղծ տեղեկությունների ազդեցության, դրանց քաղաքական նպատակների և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորության մասին:

Ամոբղջական հոդվածը

The Frontline պոդքասթ

The Frontline պոդքաստի շրջանակում Հռիփսիմե Կիզոգյանը պատմում է, թե ինչպես են հակա-ԼԳԲՏ խոսույթները ավելի ու ավելի հաճախ օգտագործվում հակաժողովրդավարական քաղաքականությունը խթանելու և հիմնարար ազատությունները սահմանափակելու համար։

Ամբողջական թողարկումը լսելու համար ձեր նախընտրած հարթակում որոնեք` «The Frontline»

ՓԻՆՔ չատ-բոտ

Փինքի կամավորներից մեկը պատրաստել է չատ-բոտ տելեգրամյան հարթակում։

Այն պատրաստված է մեզ հաճախ տրվող հարցերի շուրջ և հասանելի է երեք լեզվով։