Աշխատանքային խմբերի ձևավորում

18-02-2020

2019թ-ի մարտի 6-ին կայացած «ԼԳԲՏԻ հիմնահարցերն այլ տեսանկյունից» խորագրով կոնֆերանսի ընթացքում հանրայնացվեց Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմված երկարաժամկետ ադվոկացիոն ռազմավարությունը՝ ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանության մի շարք ոլորտներում (ադվոկացիոն ռազմավարությունն այստեղ

Ըստ ադվոկացիոն ռազմավարության գործողությունների պլանի ձևավորվում է 2 աշխատանքային խմբեր որոնց հրավիրում ենք Ձեզ անդամակցել՝

* Գենդերի իրավական ճանաչման և սեռափոխության գործընթացները Հայաստանում (աշխատանքային խմբին միանալու համար լրացրեք այս հայտը):

* ԳԲՏ անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության խնդիրը (աշխատանքային խմբին միանալու համար լրացրեք այս հայտը):

Աշխատանքային խմբերի նպատակն է քննարկել խնդիրները, այդ ուղղությամբ արդեն իսկ արված և ընթացքի մեջ գտնվող գործողությունները, դրանց հաղորդել մեկ ընդհանուր տրամաբանություն և պատրաստել գործողությունների պլան՝ խնդրի լուծման ուղղությամբ։

Գործողությունների պլանով նախատեսվում է իրականացնել նաև գործողությունների բաշխում՝ դրանց արդյունավետությունն ապահովելու նպատակով։

Մենք շատ ենք կարևորում կազմակերպությունների, անհատների մասնակցությունն ու ներգրավվածությունը խմբում։

Աշխատանքային խմբին միանալու ցանկության դեպքում, խնդրում ենք, մինչև մարտի 22-ը լրացնել համապատասխան հայտերը։