Մասնագիտական դասընթաց․ ՍՄՄ, վեբ և գրաֆիկ դիզայն
Փինքը կազմակերպում է մասնագիտական դասընթացներ գրաֆիկ դիզայն, վեբ դիզայն և սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM) մասնագիտություններով։ Մասնագիտացման դասընթացներին կարող են դիմել Արցախից բռնի տեղահանված, ինչպես նաև Երևանում և մարզերում բնակվող ԼԳԲՏ+ անձինք։
Դասերը անցկացվելու են հիբրիդային եղանակով՝ գրասենյակից և օնլայն հանդիպումների տեսքով։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ անձնական համակարգիչ (հատկապես՝ Գրաֆիկ դիզայն և UI/UX դիզայն դասընթացների համար) և ինտերնետ հասանելիություն։ Տեխնիկա չունենալու դեպքում խնդրում ենք հայտի մեջ նշել․ այս դեպքում կազմակերպությունը կփորձի օգնել այդ հարցում։
Դասընթացները նախատեսված են հիմնականում սկսնակ մակարդակի դիմորդների համար, իսկ մանրամասները պարզելու համար դասընթացավարները կունենան ծանոթացման հանդիպում՝ գրանցված անձանց հետ։ Ընտրված մասնակիցների հետ կկնքվի պայմանագիր, որտեղ կարտացոլվեն փոխադարձ պայմանավորվածությունները, պարտականությունները և իրավունքները։
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 12-ն է։
Դասընթացն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող՝ «ԼԳԲՏ+ համայնքի զորեղացմանն ուղղված ուսուցում» ծրագրի շրջանակներում: