Դրամաշնորհային ծրագրի մրցույթ

13-05-2022

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Դրամաշնորհի դիմումատուներն ազատ են ներկայացնել իրենց գնային առաջարկը։ Հաստատումից հետո թեկնածուներն անցնելու են կարողությունների զարգացման դասընթացների շարք, որից հետո ստանալու են դրամաշնորհը և իրականացնելու են ծրագրերը։

Ծրագրերի տևողությունն առավելագույնը 12 ամիս է ՝ սկսած 2022 թ․-ի օգոստոսի 1-ից:

Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղություններով:

Դրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության տարբեր խմբերի դիրքորոշումների ու վերաբերմունքի ուսումնասիրությանը և դրանց փոփոխությանը։

Դիմող կազմակերպությունների նախագծերը պետք է ուղղված լինեն մարդու իրավունքների, ներառյալ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների շուրջ իրազեկմանը, ԼԳԲՏԻ հարցերի շուրջ  զգայունության բարձրացմանը և  անդրադառնան նշված ոլորտներից առնվազն մեկին․

  • ԼԳԲՏԻ և հարակից հարցերի շուրջ հաղորդակցության արշավներ` հիմնված վերաբերմունքի ուսումնասիրության հետազոտությունների արդյունքների վրա,
  • Կրթական ոլորտի, մասնավորապես սեռական կրթության ոլորտի մասնագետների համար վերապատրաստման ծրագրեր,
  • Հետազոտական աշխատանքներ մեդիա դաշտի ներկայացուցիչների շրջանում,
  • Հաղորդակցման ուղղված վերապատրաստման դասընթացներ լրագրողների և հանրային հաղորդակցման այլ ներկայացուցիչների համար

Նախագծերի թիրախ խմբերը կարող են լինել հասարակության տարբեր խմբերը, մասնավորապես՝ երիտասարդները, ուսանողները, սեռական կրթության ոլորտում աշխատող մասնագետները, լրագրողները և լրատվամիջոցները, սոցիալական ցանցերում բովանդակություն ստեղծողները և ազդեցիկ անձինք (ինֆլյուենսեր)։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 5-ը։  Արդյունքների մասին կտեղեկացնենք հունիսի 15-ին։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը (1), բյուջեն (2), մոնիտորինգի և գնահատման փասթաթուղթը (3), և դրանք ուղարկել [email protected] հասցեով։

Ծրագրերի առաջարկները կգնահատվեն ըստ պլանավորված գործողությունների իրագործելիության, հիմնախնդիրների խորքային վերլուծությունների, կարիքների գնահատման, ծախսերի արդյունավետության, ծրագրի նկարագրության ճշգրտության և հստակության, մրցույթի նպատակներին համապատասխանելիության վրա։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 60 377 277 երկուշաբթիից ուրբաթ 10։00-18։00 կամ գրել [email protected] հասցեով: