Դրամաշնորհային ծրագրի մրցույթ

14-01-2022

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ։ Ծրագրերի հաստատումից հետո թեկնածուներն անցնելու են կարողությունների զարգացման դասընթացների շարք, որից հետո ստանալու են դրամաշնորհը և իրականացնելու են ծրագրերը։

Ծրագրերի տևողությունն առավելագույնը 6 ամիս է (մարտի 1-ից օգոստոսի 31-ը):

Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ ներառյալ ԼԳԲՏԻ կազմակերպությունները:

Ենթադրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խարանի, խտրականության ու բռնության խնդիրներին և/կամ ներառեն ԼԳԲՏԻ հարցերի շուրջ հանրային հաղորդակցություն՝ ուղղված հասարակական դիրքորոշման ու վերաբերմունքի փոփոխությանը։

Դիմող կազմակերպությունների նախագծերը պետք է ուղղված լինեն ԼԳԲՏԻ հարցերի շուրջ զգայունության բարձրացմանը, անաչառ լուսաբանմանը, հանրային իրազեկմանը և անդրադառնան նշված ոլորտներից առնվազն մեկին․

  • ԼԳԲՏԻ և հարակից հարցերի շուրջ հաղորդակցության արշավներ` հիմնված հետազոտությունների արդյունքների վրա,
  • Կրթական ոլորտի և օգնող մասնագետների (հոգեբույժների, սեքսոլոգների, հոգեբանների, սոցիալական աշխատողների և այլ հարակից ոլորտների) համար վերապատրաստման դասընթացներ,
  • Աշխատանք մեդիա դաշտի հետ, ներառյալ դասընթացներ լրագրողների համար,
  • Գրականության և արվեստի ոլորտի գործիչների հետ աշխատանք,
  • Ծնողների հետ աշխատանք, ներառյալ ԼԳԲՏԻ անձանց ծնողները։

Նախագծերի թիրախ խմբերը կարող են լինել հասարակության տարբեր խմբեր, մասնավորապես՝ երիտասարդները, ուսանողները, ինչպես նաև օգնող մասնագետները, ԼԳԲՏ անձանց ծնողները, մշակութային գործիչները, արվեստագետները և ԶԼՄ-ները։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 6-ը։ Արդյունքների մասին կտեղեկացնենք փետրվարի 11-ին։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտն ու բյուջեն և ուղարկել [email protected] հասցեով՝ ծրագրի հիմնական աշխատակազմի ինքնակենսագրականների (CV) հետ միասին։

Ծրագրերի առաջարկները կգնահատվեն ըստ պլանավորված գործողությունների իրագործելիության, հիմնախնդիրների խորքային վերլուծությունների, կարիքների գնահատման, ծախսերի արդյունավետության, ծրագրի նկարագրության ճշգրտության և հստակության, մրցույթի նպատակներին համապատասխանելիության վրա։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 60 377277 երկուշաբթիից ուրբաթ 10։00-18։00 կամ գրել [email protected] հասցեով: