Լրամփոփ | հոկտեմբեր 2023

03-11-2023

Միավորված հանուն բազմազանության

Բրյուսելում անցկացվեց «Միավորված հանուն բազմազանության» եռօրյա համաժողովը՝ կենտրոնանալով հակա-ԼԳԲՏՔ+ և հակադեմոկրատական շարժումների դեմ պայքարի վրա: Այն ներառում էր հետազոտությունների, հաղորդակցության, օրենսդրության և ֆինանսների վերաբերյալ քննարկումներ, որտեղ Փինքի նախագահ Կարինե Աղաջանյանը` որպես հիմնական բանախոս, շեշտեց միասնության, ճկունության և համագործակցության մասին: Մասնակիցների թվում էին փորձագետներ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Համաժողովի ավարտին ելույթ ունեցավ նաև Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը։

Ուսումնական այց ԵԽ

14 իրավապաշտպաններ, այդ թվում՝ Փինքի գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը, կատարելագործեցին իրենց ադվոկացիա իրականացնելու հմտությունները և խորացրին իրենց գիտելիքները Եվրոպայի խորհրդի (ԵԽ) շահերի պաշտպանության վերաբերյալ 2023 թվականին՝ որպես Հյուման ռայթս հաուս հիմնադրամի Շահերի պաշտպանության կարողությունների զարգացման ծրագրի մի մաս:

Ծրագրին մասնակցել են 8 երկրների Հյուման ռայթս հաուս ցանցի քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, որը ներառում էր ջատագովության նպատակով այցելություն ԵԽ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում:

Փինքի ներկայացուցիչը Իլգա Եվրոպայի խորհրդում

Փինքի հաղորդակցման ղեկավար՝ Մամիկոն Հովսեփյանը վերընտրվել է Իլգա Եվրոպայի խորհրդում: Նախորդ երկու տարում նա հանդիսացել է տվյալ կազմակերպության խորհրդի քարտուղարներից մեկը: Ընտրությունների օրն Մամիկոնն իր ելույթում նշեց, որ այդ տարիները իր կյանքի կարևոր հատված են եղել և այժմ ավելի մեծ ոգևորությամբ է շարունակելու իր աշխատանքները։

Մամիկոնը Հայաստանում ավելի քան 20 տարի ներգրավված է իրավապաշտպան աշխատանքներում և այդ ընթացքում մեծ փորձ և ճանաչում է ձեռք բերել նաև միջազգային հարթակներում։ Նա ստացել է 3 հեղինակավոր միջազգային մրցանակներ Լոնդոնում, Բեռլինում և Լոս Անջելեսում։

Քամինգ աութի օրը

Քամինգ աութի օրը ներկայացնում ենք հանդուրժողականության և սիրելու իրավունքի մասին սոցիալական հոլովակ։ Հոլովակում օգտագործվել են իրական մարդկանց նամակներից հատվածներ։