Հայաստանյան քաղհասարակության աջակցությունը վրաց գործընկերներին

05-04-2024

Հարգելի վրացի ընկերներ և գործընկերներ,

Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։

Մարդկանց մտեքերում, ովքեր հիշում են 20-րդ դարի պատմությունը, արտաքին ազդեցություն հայեցակարգը սերտորեն կապվում է դավադրության տեսությունների հետ, որոնք օգտագործվում են մարդու իրավունքների ոտնահարման և անմեղների հետապնդման համար, որից մեր երկու ժողովուրդներն էլ զգալիորեն տուժել են: Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարևոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը և այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, և թե՛ դրանից դուրս։

Մենք ցավով ենք հետևում զարգացումներին, բայց նաև հիանում ենք, ձեր ցուցաբերած տոկունությամբ, ձեր անկոտրում ոգով: Մենք գիտենք, որ ազատությունը խորապես և ի սկզբանե արմատավորված է մեր հասարակությունների ներսում, և նույնիսկ պատմության ամենամութ ժամերին դրա համար պայքարը երբեք զիջումների չի ենթարկվել:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ձեզ այլ նախաձեռնություններով աջակցելուն, որոնք դուք օգտակար եք համարում։

  • «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  • Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիա
  • «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն
  • Հոդված 3 ակումբ
  • Սպիտակի Հելսինկյան խումբ
  • Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայկական կոմիտեն
  • Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  • «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
  • «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  • «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ
  • Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  • «Ուղիղ ժողովրդավարություն» ՀԿ
  • «Կանանց օրակարգ» ՀԿ
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  • Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիան
  • «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  • ՓԵՆ Հայաստան
  • Մարդու իրավունքների տուն Երևան
  • Իզաբելլա Սարգսյան
  • Նվարդ Մանասյան
  • Վարսեր Կարապետյան
  • Նվարդ Մարգարյան