«Հաղորդակցություն և հանրային ընկալում» թեմայով դասընթաց

14-02-2023

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Հաղորդակցություն և հանրային ընկալում» թեմայով դասընթացին, որն ուղղված է Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի ձևավորման հարցերին։

Դասընթացը նախատեսված է ԼԳԲՏ հարցերով զբաղվող ՀԿ-ների և նախաձեռնությունների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների համար։

Դասընթացը տեղի կունենա 2023 թ․-ի մարտի 3-ից 5-ը Հայաստանի հանգստյան վայրերից մեկում (մեկնումը՝ մարտի 3-ին, ժամը 10։00-ին, վերադարձը՝ մարտի 5-ին, ժամը 11։00-ին)։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել ռազմավարական հաղորդակցության մոտեցումը՝ հիմքում ունենալով սոցիալապես զգայուն թեմաները, հատկապես՝ Հայաստանում ԼԳԲՏ անձանց ընդունմանն ուղղված հաղորդակցության կառուցումը։ Դասընթացի ժամանակ մասնակիցները կսովորեն՝

  • Ինչպես կառուցել գրագետ հաղորդակցություն,
  • Heartwired (հարաբերությունների խորացում) մեթոդը և դրա կիրառումը հաղորդակցության մեջ,
  • Ինչպես կառուցել սոցիալական փոփոխություն բերող հաղորդակցություն։

Մասնակցող կազմակերպությունները նաև հնարավորություն կունենան դիմելու Փինքի կողմից հայտարարվող ենթադրամաշնորհային մրցույթին։

Հայտերի դիտարկման ժամանակ դասընթացի մասնակցությունը ևս հաշվի կառնվի որպես առավելություն։

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ փետրվարի 23-ը։

Բոլոր մասնակիցների կացությունը, սնունդը, ճանապարհածախսը և դասընթացին վերաբերվող նյութերի համար ծախսերը հոգում է Փինքը։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 060 377277 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ հասցեին (կոնտակտային անձ՝ Սոնա)։