«Համայնք և իրազեկում» ենթադրամաշնորհային մրցույթ

07-09-2020

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է փոքր ենթադրամաշնորհային մրցույթ «Համայնք և իրազեկում» խորագրով։ Ենթադրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 1 մլն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։ Ենթադրամաշնորհային ծրագրերի մեկնարկը պետք է լինի ս․թ․ հոկտեմբերի 1-ին և կարող է տևել առավելագույնը մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ը (այսինքն՝ 2 ամիս ժամկետով):

Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել ԼԳԲՏՔ նախաձեռնությունները կամ ԼԳԲՏՔ հարցերով զբաղվող նորաստեղծ հասարակական կազմակերպությունները։

Ենթադրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց մարդու իրավունքների մասին իրազեկմանը՝ ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների կարողությունների զարգացման և հզորացման միջոցով։

Դիմորդներն ազատ են ընտրել նախագծերի տարբեր ձևաչափեր իրենց նպատակներին հասնելու համար՝ օգտագործելով արվեստ, առցանց սեմինարներ, կրթական կամ այլ տեսակի առցանց միջոցառումներ։ Նախապատվությունը տրվելու է մասամբ կամ ամբողջությամբ առցանց ձևաչափը ընտրած նախագծին: Նախագծերի առաջարկները պետք է հաշվի առնեն ՀՀ Պարետի կողմից հրապարակված որոշումները։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 27-ը։ Մրցույթի հաղթողը կհրապարակվի ս․թ․ սեպտեմբերի 30-ին։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել միայն 2 փաստաթուղթ՝ նախագծի առաջարկը և նախագծի բյուջեն: Մրցույթի դիմումներն ուղարկել [email protected] էլ․հասցեին։

Հայտերը կգնահատվեն ըստ պլանավորված գործողությունների իրագործելիության՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը, ինչպես նաև կգնահատվեն ծրագրային առաջարկում հիմնախնդիրների խորքային վերլուծությունները, կարիքների ճիշտ գնահատումը, ծախսերի արդյունավետությունը, մրցույթի նպատակներին համապատասխանելիությունն ու ծրագրի նկարագրության հստակությունը։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարեք +374 60 377277 աշխատանքային ժամերին կամ գրել [email protected] հասցեին: