«Ներգրավենք բոլորին» դասընթաց մարզային ՀԿ-ների և նախաձեռնությունների համար

03-05-2019

Փինքը հրավիրում է Հայաստանի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայցուցիչներին դիմել «Ներգրավենք բոլորին» դասընթացին մասնակցելու համար։ Այս դասընթացի նպատակն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրազեկել սեռականության հարցերի շուրջ, ինչպես նաև օգնել ձեռք բերել հմտություններ՝ հավասարության սկզբունքներից բխող քաղաքականություն վարելու համար։

Դասընթացը տեղի կունենա Երևանից ոչ հեռու հյուրանոցներից մեկում, հունիսի 7-9-ը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ մինչև ս.թ մայիսի 19-ը։

Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին մինչև մայիսի 24-ը: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները՝ կացությունը հյուրանոցում, սնունդը և ուղևորափոխադրումը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 377 277 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին (կոնտակտային անձ` Էդուարդ):