«Շրջահայաց լուսաբանում»․ աշխատանքային հանդիպում լրագրողների համար

30-06-2017

Հարգելի լրագրողներ,

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են ԶԼՄ-ներում բարձրաձայնվում և ներկայացվում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց և սեռականության հետ առնչվող հարցերը, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտներում և ինչպես բարելավել դրանք:

Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:

Հանդիպումը տեղի կունենա Երևանից դուրս հուլիսի 28-30-ը (մեկնումը նախատեսված է հուլիսի 28-ին ժամը 19:30): «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս դիմում-հայտը մինչև հուլիսի 16-ը: Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կտրամադրվեն ընտրված մասնակիցներին:

Հանդիպման մասնակիցները վեց ամսվա ընթացքում` մինչև 2018թ. հունվար, տրված վարժանքների թեմաների շրջանակներում պետք է լրագրողական նյութ (տեքստ, վիդեո, ռադիո, ֆոտո և այլն) պատրաստեն և հրապարակեն:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասների համար կարողեք զանգահարել 060 377277 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. Հասցեին (կոնտակտային անձ` Հովհաննես):