«Սկսիր փոխել» ենթադրամաշնորհային մրցույթ

21-09-2019

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2019-2020 փոքր դրամաշնորհային մրցույթ։ Դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 1մլն ՀՀ դրամ։ Ծրագրերի մեկնարկը նոյեմբերի 1-ից առավելագույնը 6 ամիս ժամկետով:

Դրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն՝

  • ԼԳԲՏՔ համայնքի տարատեսակ կարողությունների զարգացմանը և հզորացմանը

կամ

  • Տարածաշրջանային համագործակցության կամ ցանցերի ստեղծմանը։

Դիմորդներն ազատ են ընտրել նախագծերի ցանկացած ձևաչափ, իրենց նպատակներին հասնելու համար օգտագործելով արվեստ, սեմինարներ, կրթական կամ այլ տեսակի միջոցառումներ։

Մրցույթին կարող են մասնակցել ԼԳԲՏՔ նախաձեռնությունները, անհատ ակտիվիստները, հասարակական կազմակերպությունները։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 20-ը։ Արդյունքների մասին կտեղեկացնենք երկուշաբթի, հոկտեմբերի 21-ին։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել միայն 2 փաստաթուղթ՝ նախագծի առաջարկը և նախագծի բյուջեն: Դիմումներն ուղարկել [email protected] հասցեին։

Հայտերը կգնահատվեն ըստ պլանավորված գործողությունների իրագործելիության, հիմնախնդիրների խորքային վերլուծությունների, կարիքների գնահատման, ծախսերի արդյունավետության, մրցույթի նպատակներին համապատասխանելիության և ծրագրի նկարագրության հստակության։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարեք +374 60 377 277 աշխատանքային ժամերին: