Վեբ կայքի մշակման տեխնիկական առաջադրանք

30-09-2022

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է վեբ ծրագրավորման մասնագետներ կամ ընկերություններ կազմակերպության վեբ կայքը վերանախագծելու և վերակառուցելու համար՝ հիմնվելով կազմակերպության կարիքների վրա։

Տեխնիկական առաջադրանքի առաջարկ կարող են ներկայացնել վեբ ծրագրավորման ընկերություններ կամ անհատներ։

Տեխնիկական աջակցությունը իրենից ենթադրում է՝

  • Վեբ կայքի տեխնիկական կարողությունների վերլուծություն և գնահատում,
  • Պարզ և ֆունկցիոնալ կերպով front-end և back-end կոդավորում,
  • Կայքը դարձնել հեշտ օգտագործվող հարթակ, որը հասանելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար, նաև ադապտացված տարբեր դիտարկիչների և սարքերի վրա,
  • Կայքի վերանախագծում և արդիականացում,
  • Սխալների կամ կոդավորման այլ թերությունների շտկում։

Առաջադրանքները ճկուն են և կախված տեխնիկական առաջարկից, առաջադրանքները կարող են փոփոխվել:

Տեխնիկական առաջադրանքի տևողությունը երկու ամիս է՝ երկարաձգման հնարավորությամբ։

Կարևորագույն պահանջ է, որ կայքէջն ունենա հեշտ կիրառվող գլխավոր էջ, որն օգտատերերին թույլ կտա հասանելիություն ունենալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությանը և հստակ հասկանալ կազմակերպության աշխատանքն ու առաքելությունը, ինչպես նաև այն դարձնել գրավիչ և հասանելի կայքի այցելուների համար: Ընդհանուր առմամբ, կայքը պետք է մատչելի լինի այցելուների համար և հեշտ կառավարելի լինի խմբագիրների և բովանդակություն ստեղծողների համար:

Գնահատման չափանիշներ

Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․ հոկտեմբերի 16-ը [email protected] էլ․ հասցեին ուղարկել առաջարկի փաթեթը, որը ներառում է՝

  • Աշխատանքային պլան,
  • Գնային առաջարկ,
  • Ներգրավված անձանց որակավորումը և ինքնակենսագրականները,
  • Նախկին աշխատանքների պորտֆոլիո,
  • Հայաստանի օրենսդրությամբ առաջադրանքը կատարելու օրինական իրավունքի ապացույց՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար։

Ֆինանսական առաջարկը, առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ ցանկացած ծախս և փորձագետի կամ փորձագետների վճարներն ազատված չեն ԱԱՀ-ից: Առաջադրանքի կատարման համար պայմանագիրը կնքելուց հետո որևէ հավելյալ վճարներ չեն կարող իրականացվել պատվիրատուի կողմից, այսինքն պայմանագրում նշված բյուջետային ծախսերը հավելման ենթակա չեն։

Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․

  • Առաջարկվող աշխատանքային պլանը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
  • Անձնակազմի որակավորումը կարող է իրականացնել առաջադրանքը,
  • Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ առաջարկ։

Այլ պահանջներ

  • Մասնակցելով այս մրցույթին՝ թեկնածուները հստակորեն ընդունում են, որ գործելու են Փինքի վերահսկողության ներքո,
  • Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,
  • Պահանջվող ստանդարտներին առաջարկների չհամապատասխանելու դեպքում Փինքն իրավունք է վերապահում չեղարկել մրցույթը։