Փինքի 2022 թ․ պլանավորումը

23-01-2022

Հունվարի 10-ից 14-ը տեղի ունեցավ Փինքի տարեկան պլանավորումը։  Պլանավորմանը մասնակցեցին Փինքի երևանյան գրասենյակի և  մարզերի աշխատակիցները, այդ թվում՝ մեր թիմին միացած նոր աշխատակիցների հետ։

Պլանավորման ընթացքում քննարկեցինք կազմակերպության գործունեությունը և ռազմավարական ուղղությունները, հետադարձ հայացք գցեցինք նախորդ տարվա ընթացքում իրականացված գործողություններին և մշակեցինք այս տարվա գործողությունների պլանը։

Ամփոփեցինք 2021 թվականի ընթացքում իրականացված գործողությունները, ներկայացվեցին ձեռքբերումները և բացթողումները։ Անդրադարձանք նաև նախորդ տարվա ռազմավարական պլանավորման ընթացքում դուրս բերված իրավիճակային ռիսկերին և հնարավորություններին։

Փինքի տարեկան պլանավորումը բավականին հագեցած էր տարատեսակ քննարկումներով՝ ուղղված մասնավորապես կազմակերպության ռազմավարական ուղղությունների զարգացմանն ու բարելավմանը։

Փինքը, ինչպես միշտ, իր շահառուների կողքին է, և փորձում է անել հնարավոր ամեն բան՝ ԼԳԲՏ համայնքի բարեկեցությունն ապահովելու համար, և մշտապես զարգանում է՝ որպես համայնքահեն կազմակերպություն։ Բնականաբար, այդ ամենն իրագործելու համար տարեկան պլանավորումը կարևորագույն դեր ունի։