Լրամփոփ | հունվար 2025
Եվրադատարանը հրապարակեց նոր վճիռ
2025 թ-ի հուվարի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ ճանաչելով Հայաստանի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտումը։
Գործը վերաբերում է «Իրավունք» թերթի կողմից դեռևս 17.05.2014 թ. հրապարակած հոդվածի և դրան հաջորդող նույնաբովանդակ հոդվածների հրապարակմանը, որով թերթը «սև ցուցակ» է կազմել և հորդորել է ցուցաբերել զրո հանդուրժողականություն և սահմանափակել նրանց հնարավորությունները` իրենց գործունեության և այլ շրջանակներում:
Թերթի հրապարակումներում եղել է զուգահեռաբար թիրախավորված անձանց անձնական տվյալները՝ նրանց խտրականության ենթարկելու և անհանդուրժողականության կոչերով։
Դատարանը, մասնավորապես, գտել է, որ Հայաստանը խախտել է դիմումատուների մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը՝ զուգորդված խտրականությունից զերծ լինելու բացարձակ իրավունքի հետ։ Դատարանը շեշտել է, որ խտրականության սահմանադրական արգելքը և վիրավորանքն արգելող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բավարար չեն պաշտպանելու անձանց հոմոֆոբ ատելության խոսքից։ Այսինքն, ըստ Դատարանի, հրապարակումների թիրախ դարձած անձանց հոգեկան ամբողջականությանը, արժանապատվությանը և պատվին հասցվել է այնպիսի վնաս, որը չի կարող պաշտպանվել ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ։ Պետության կողմից ևս չի ներկայացվել հիմնավորում առ այն, որ այս կարգավորումները գործնականում կիրառվում են արդյունավետ կերպով։
Կերտելով մեր գործունեությունը համայնքի կարիքների շուրջ
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մենք սկսեցինք հունվարը մեր տարեկան պլանավորմամբ: Այն կարևոր գործընթաց է, որտեղ մենք վերանայում ենք մեր ուղենշային պլանը և նախագծում մեր գործողությունները գալիք տարվա համար: Պլանավորման այս գործընթացը մեզ թույլ տվեց անդրադառնալ 2024 թվականի աշխատանքներին, վերլուծել մեր շահառուների շրջանում իրականացված կարիքների գնահատման արդյունքները և կառուցել մեր գործողությունը դրանց հիման վրա։
Այս կերպ մենք առանձնացրեցինք մեր առաջխաղացման և գործունեության հիմնական ոլորտները՝ ապահովելով մեր ծրագրերի շարունակակնությունը:
Ինչպես խոստացել էինք, 2025 թվականը կլինի էլ ավելի եռանդուն՝ նոր ծրագրերով և նախաձեռնություններով, որոնք նախատեսված են ավելի լավ ծառայելու մեր համայնքին և առաջ մղելու մեր առաքելությունը:
