Աջակցելով միմյանց. միջոցառում աջակիցների համար
ԼԳԲՏ+ մարդկանց սիրելի՛ աջակիցներ,
Եթե Դուք ԼԳԲՏ+ անձանց աջակցություն տրամադրող օգնող մասնագետ եք, ԼԳԲՏ+ անձի ընտանիքի անդամ կամ հարազատ եք, ակտիվիստ կամ պարզապես ԼԳԲՏ+ անձի ընկեր եք, ապա Փինքի կողմից կազմակերպվող «Աջակցելով միմյանց» միջոցառումը Ձեզ համար է։
Միջոցառումը տեղի կունենա 2025թ․սեպտեմբերի 6-ին, 12։30 – 19։00, Երևանին մոտ գտնվող տարածքում։
Միջոցառման գաղափարն առաջացել է Փինքի ամենամյա «Ծիածան ֆորումի» ընթացքում՝ ստեղծելու աջակիցների ծանոթացման ու ինքնախնամքի տարածք։ Անմիջական տարածքում մասնակիցները հնարավորություն կունենան միմյանց հանդիպելու ու շփվելու, կիսելու իրենց փորձառությունը և մտահոգությունները, ինքնախնամվելու և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու։
Անվտանգությունից ելնելով մենք կարիք ունենք նույնականացնել մասնակիցներին, հետևաբար մասնակցության համար խնդրում ենք լրացնել մասնակցության դիմում-հայտը մինչ սեպտեմբերի 1-ը։ Միջոցառման մանրամասները կտրամադրվեն միայն գրանցված ու հաստատված մասնակիցներին։ Հարցերի դեպքում կարող եք կապվել կազմակերպության հեռախոսահամարով՝ 060 377 277 (կոնտակտային անձ՝ Լիլիթ)։
Այլ նորություններ
Նորությունների բաժին