Ընտանեկան արժեքները Հայաստանում և Ուելսում
Այս ամառ Ուելսից ժամանած մեր կամավորը, ով մեզ միացավ մեկ ամսով, համեմատեց Հայաստանի և Ուելսի ընտանեկան արժեքները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի յուրահատուկ պատմությունն ու ավանդույթները:
Երկու ժողովուրդների պատմություն
Ընտանեկան արժեքները հիմնաքարային են և՛ հայկական, և՛ ուելսյան հասարակություններում, սակայն այն, թե ինչպես են ժողովուրդները դիտարկում և աջակցում ԼԳԲՏ ընտանիքներին և անհատներին, խիստ տարբերվում է: Այս հոդվածի նպատակն է, ուսումնասիրել թե ինչպես է պատմությունը, կրոնը և մշակույթը ձևավորում ընտանեկան արժեքները և թե ինչպես են դրանք անդրադառնում ԼԳԲՏ անձանց վրա։
Հայաստանում ընտանեկան արժեքները մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս են կազմում։ Ընտանիքի ավանդական կառուցվածքը, որտեղ հաճախ մի քանի սերունդներ իրար հետ են ապրում, լայն տարածում ունի։ Հաջորդ մեծ գործոնը, որն իր ուղիղ ազդեցությունն ունի ընտանեկան արժեքների ձևավորման վրա, Հայ Առաքելական Եկեղեցին է։ Պետական Կրոնի ընդունումից (301թ․) հետո այն մշտական ներկայություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում հատկապես Հայոց Պետականության Կորստից (11րդ դար) հետո՝ ստանձնելով պետության դերը։ Կրոնը դեռևս մեծ ազդեցություն ունի հայ հասարակության վրա, ինչն էլ նպաստել է ընտանեկան տարբեր կառուցվածքների՝ ներառյալ ԼԳԲՏ ընտանիքների նկատմամբ պահպանողական հայացքներին։ Օրինակ, հայերի միայն 9%-ն է ասում, որ իր համար ընդունելի կլինի ԼԳԲՏ հարևան ունենալ։
Ի տարբերություն Հայաստանի, Ուելսում ընտանեկան կառուցվածքների խորքային փոփոխություններ են եղել: Ավանդական հայրիշխանական ընտանիքները դեռ ամենատարածվածն են, սակայն ԼԲԳՏ ընտանիքները ավելի ու ավելի ընդունված են դառնում հիմա: Հատկանշական է, որ Ուելսում 4-ից 1 որդեգրումը կատարվում է նույնասեռ զույգերի կողմից, ինչը ԼԳԲՏ ընտանիքներին այնտեղ ավելի տեսանելի է դարձնում, քան Միացյալ Թագավորության այլ մասերում: Չնայած քրիստոնեությունը նույնպես ազդել է Ուելսի հասարակության վրա, նրա դերը ժամանակի ընթացքում նվազել է: Արդյունաբերական հեղափոխությունը մեծագույն փոփոխություն կատարաց կրոնի մասին հասարակության ընկալումների մեջ, ինչը հանգեցրեց կրոնական ընկալումների դուրսբերմանը առօրյա կյանքից։ Այս փոփոխությունը թույլ է տվել ավելի լայն հասկանալ, թե ինչ է նշանակում լինել ուելսեցի, ներառյալ ԼԳԲՏ ընտանիքների ընդունումը:
Բացի կրոնից, հասարակական զարգացման ընթացքը երկու երկրներում շատ տարբեր է եղել։ Ուելսը լինելով Միացյալ Թագավորության մաս, վայելում է կրթության, ժովորդավարության, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև կառավարման դարերի փորձառություն։ Մինչդեռ Հայաստանը հարյուրավոր տարիներ գտնվում էր Պարսկական, Օսմանյան, Ռուսական դաժան օկուպացիայի տակ։ Հայաստանը անկախ պետություն է ընդամենը 33 տարի և այնպիսի հայեցակարգերը, ինչպիսին են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, դեռ խարսխված չեն հասարակության ներսում։ Այս զարգացման տարբերությունից է, որ ԼԳԲՏ անձանց և ընտանիքների իրավական ճանաչումն ու հասարակական ընդունումը մեծապես տարբերվում են։ Ուելսը նշանակալի առաջընթաց է գրանցել բազմազանության և ներառականության խթանման գործում: ԼԳԲՏ ընտանիքները իրավահավասար են և հասարակաական վերաբերմունքը ավելի խրախուսիչ է հատկապես քաղաքային բնակավայրերում: Այնուամենայնիվ, գյուղական շրջանները կարող են դեռ ավելի պահպանողական հայացքներ ունենալ՝ ստեծելով դժվարություն ԼԳԲՏ անձանց և ընտանիքների համար։ Սակայն, իրավականորեն ԼԳԲՏ ընտանիքները պաշտպանված են, ինչպես նաև ունեն խտրականության դեպ պայքարի հստակ մեխանիզմներ։
Հայաստանում իրավիճակն ավելի խրթին է։ Պահպանողական վերաբերմունքը, որն ամրապնդվում է կրոնական համոզմունքներով, ինչպես նաև իշխանությունների անտարբերությունը ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ, և ընդհանուր հոմոֆոբիան դժվարացնում է ԼԳԲՏ ընտանիքների և անձանց ընդունվածությունը: Չնայած դրան, երիտասարդ ակտիվիստներն ու համայնքահեն հասարակական կազմակերպությունները ջանք չեն խնայում ընկալումները փոխելու ուղղությամբ: Սա դժվար պայքար է, քանի որ դարավոր, կարծրացած հավատալիքները դժվար է փոխել, հատկապես առանց պետական քաղաքականության կամ աջակցության:
Ուելսում հասարակական փոփոխությունը և իրավական պաշտպանությունը, որից օգտվում են ԼԳԲՏ ընտանիքներն ու անհատները, ակտիվիստների տասնամյակների կամ գրեթե մեկ դար շարունակվող ջանքերի ուղղակի արդյունքն են: ԼԳԲՏ իրավահավասարության համար պայքարը Հայաստանում դեռ երիտասարդ է, իր հաջողության հեռանկարները կախված են բազմաթիվ գործոններից: Ցավոք, մենք դեռ շատ հեռու ենք ԼԳԲՏ ընտանիքների ճանաչումից, սակայն առաջընթացի ուղղին շարունակվում է: