Փինքի ծառայությունների գնահատում
12-06-2024
Հունվար-հունիս 2024 թ․
Փինքը տարեկան երկու անգամ իր ծառայություններից օգտված և օգտվող ԼԳԲՏ+ անձանց և համախոհների շրջանում ծառայությունների որակի գնահատում է իրականացնում՝ բացթողումները ավելի լավ հասկանալու, գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և գալիք կիսամյակի գործողությունները պլանավորելու նպատակով։
Ցանկանում ենք նշել, որ տվյալ հարցման միջոցով ստացված բոլոր պատասխանները օգտագործվելու են ընդհանրացված ձևով՝ առանց անձնական տվյալներ նշելու։ Խնդրում ենք Ձեզ լինել անկեղծ և բաց Ձեր կարծիքը արտահայտելիս։
Նախապես շնորհակալ ենք Ձեր ժամանակի մի մասը մեզ հատկացնելու և հարցաշարը լրացնելու համար։
Ծառայությունների գնահատման թերթիկը կարող եք լրացնել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։