Ամենամյա Ծիածան Ֆորում․ «Հայացք դեպի ներս»

06-12-2023

Այս տարի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած 8-րդ ամենամյա Ծիածան Ֆորումը։ Եռօրյա ֆորումին մասնակցել է շուրջ 155 մարդ, այդ թվում՝ ԼԳԲՏ+ անձինք, նրանց ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ, առողջապահության ոլորտի մասնագետներ և այլոք։

Ֆորումի օրակարգն այնպիսի կառուցվածք ուներ, որ մասնակիցներին հնարավորություն էր տալիս ընտրել իրենց հետաքրքրող քննարկման թեման և մասնակցելու իրեն ամենահարմար ժամանակը: Ֆորումը մեկնարկեց վառ բացման արարողությամբ՝ Armenian Ballroom խմբի ելույթով: Բացման խոսքով հանդես եկան Փինքի նախագահ Կարինե Աղաջանյանը և գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը: Առաջին անգամ անցկացվեց «Ծիածան աշխարհ» խորագրով խաղը, որը ներառում էր հարցեր ԼԳԲՏ+ թեմաներով, իսկ ճիշտ պատասխանող մասնակիցնը ստանում էր նվեր։ Այնուհետև դեսպանները, դիվանագիտական առաքելությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչները բեմ հրավիրվեցին՝ մանրամասնելու յուրաքանչյուր պատասխանը, քանի որ այն կապված էր իրենց երկրների օրենքների, հասարակության կամ պատմության հետ: Երեկոն նաև ներառում էր Ծիածան ֆորումի պատմության մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն։

Երկրորդ օրը բազմաթիվ պանելային և զուգահեռ քննարկումներ ընդգրկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ շարժման տեսանելիությունը, լրատվամիջոցների կողմից ԼԳԲՏ+ հարցերի լուսաբանումը, սոցիալական մեդիային որպես ակտիվիզմի գործիք, աջակցությունը ԼԳԲՏ+ ծնողներին, բռնության ազդեցությունը կյանքի վրա, կոնվերսիոն պրակտիկաները Հայաստանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը և ԼԳԲՏ+ միգրանտների փորձառությունը։ Օրվա քննարկման կարևոր թեմաներից էր նաև ոչ բինար ինքնությունների մասին քննարկումն ու բռնությանը մասնագիտական արձագանք տալու թեման։ Այդ օրն ավարտվեց «Բերնեբերան 2023» յուրօրինակ ստենդափ միջոցառումով, որը ներառում էր հումորային քվիր մենախոսություններ:

Վերջին օրը սկսվեց ընտրովի արդարադատության վերաբերյալ պանելային քննարկմամբ, որին հաջորդեցին զուգահեռ նիստեր՝ նվիրված ակտիվիստների բարեկեցության տարածքներին, հոգեկան առողջությանը, ԼԲՏՔ* կանանց տարածքներին և բռնի տեղահանվածներին Հայաստանում: Ֆորումն ավարտվեց ամփոփման և փակման արարողությամբ, որը վարում էր տաղանդավոր դրեգ արտիստ Լեոնա Շահինյանը: Օրը եզրափակվեց տոնակատարությամբ՝ նշելով Փինքի 16-ամյակը:

Ծիածան ֆորումը ոչ միայն ամրապնդեց ԼԳԲՏ+ շարժումը, այլև հարթակ ստեղծեց տարբեր հեռանկարների համար: Ֆորումը նաև տարածք հանդիսացավ՝ խթանելու փոխըմբռնումը, ապրումակցումը և փոխադարձ աջակցությունը մեր հասարակությունում։

Ինչպես ամեն տարի, այս ֆորումը նույնպես իր ավարտից հետո դեռ երկար ժամանակ արձագանքներ է թողնելու՝ խթանելով համայնքի զորեղացումն ու վերամիավորելով բոլորիս դեպի հավասար և ընդունող հասարակություն ստեղծելու պայքարի ճանապարհին։