Զուգընկերային բռնությունը օկ չէ
Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը նշվում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը, որը նպատակ ունի բարձրաձայնելու և կանխելու կանանց նկատմամբ ու գենդերային հիմքով խտրականության ու բռնության ցանկացած դրսևորում։
Այս տարի 16-օրյակի շրջանակում Փինքը հրապարակում է «Զուգընկերային հարաբերությունների մարտահրավերները» տեղեկատվական գրքույկը, որը նախատեսված է բոլոր զուգընկերների համար՝ ինչպես տարասեռ, այնպես էլ նույնասեռ զույգերի ու ԼԳԲՏ+ անձանց։
Յուրաքանչյուրիս համար մեր սիրային հարաբերությունները հաճախ ամենակարևոր բաներից են մեր կյանքում։ Երբեմն մենք կարող ենք չնկատել, թե ինչպես են հարաբերություններում գործում որոշակի պատտերներ, որոնք խախտում են ներդաշնակությունը և կարող են ազդեցություն ունենալ մեզ վրա` խաթարելով մեր ինքնազգացողությունը և հարաբերությունների ընթացքը։
Սույն տեղեկատվական գրքույկում դուք կկարողանաք գտնել տեղեկություն զուգընկերային բռնության և վերջինիս համակարգային լինելու մասին։ Կհանդիպեք տեղեկության, թե ինչպես նկատել հարաբերություններում առկա որոշակի մտահոգիչ դրսևորումները՝ «կարմիր դրոշակները», որոնց ուշադրություն դարձնելը կարևոր է։ Կծանոթանաք զուգընկերների հետ մեր հարաբերությունների ընթացքին, դրանցում դրական կամ խնդրային հարցերի տարանջատմանը՝ դրականները զարգացնելու, իսկ խնդրայինների շուրջ աշխատելու կամ քայլեր ձեռնարկելու համար։ Գրքույկի ամփոփիչ հատվածում նշված են նաև հնարավոր քայլերը և աջակցության հնարավորությունները, եթե հանդիպում եք զուգընկերային բռնության։
Այս հրապարակումը պատրաստվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» ֆինանսավորմամբ, սակայն արտահայտված տեսակետները և ներառված բովանդակությունը չեն ենթադրում ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հաստատում կամ ընդունում։