Ձմեռային ճամբար ուսանողների համար

16-10-2025

Սիրելի՛ ուսանողներ,  

Փինքը կազմակերպում է ուսումնական ճամբար օգնող մասնագիտություններում սովորող ուսանողների համար։ Օգնող մասնագիտությունները ներառում են հոգեբաններին, խորհրդատուներին, սոցիալական աշխատողներին, հոգեբույժներին, սեքսոլոգներին, իրավաբաններին, հոգեթերապևտներին և խնամքի ու աջակցության ոլորտի այլ մասնագիտություններ։ Սա մասնագիտական վերապատրաստման, հմտությունների բարելավման, մասնագիտական ծանոթությունների ու կապերի հաստատման հրաշալի հնարավորություն է։ 

Ուսումնական ճամբարի ընթացքում կքննարկվի՝ 

  • Ի՞նչ է սեռականությունը, որո՞նք են են սեռականության հիմնական բաղադրիչները, ո՞ր հարցերն են կարևոր մասնագիտական զգայունություն ապահովելու համար 
  • Ի՞նչ է գենդերային ինքնությունը, որո՞նք են գենդերի վերահաստատման գործընթացները։ Ի՞նչ պետք է իմանան օգնող մասնագետները։ 
  • Որո՞նք են սեռականության ուսումնասիրման և հետազոտման ընդհանուր և գիտահեն մոտեցումները, ինչպե՞ս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կապված են կարծրատիպերի և դիրքորոշումների հետ։ 
  • Ի՞նչ է իրենից ներկայացնում աֆիրմատիվ խնամքը և մոտեցումը մասնագիտական աշխատանքում։  

Ճամբարի ընթացքում հնարավորություն կունենանք նաև աշխատելու հետազոտական գաղափարների վրա, որոնք հետագայում կարող են վերածվել հետազոտական նախագծերի և հոնորարի դիմաց ներկայացվել «Սեռականության և գենդերային հարցերով 3-րդ հայկական կոնֆերանսի» ընթացքում (2026 թվական)։  

Ճամբարն անցկացվելու է Երևանից դուրս՝ 2025 թվականի  դեկտեմբերի 5-7-ին։ Տեղերը սահմանափակ են, վայրի մասին մանրամասները կտրամադրվեն գրանցված և ընտրված մասնակիցներին։ Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30։