Անիմացիոն տեսահոլովակի պատրաստում

13-05-2024

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Ծառայության տեսակը` Տեսանյութի նկարահանում
Ծառայության տրամադրման ժամկետը՝ 1 ամիս (պայմանագրային)
Ծառայության տրամադրման վայրը՝ Երևան, Հայաստան

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է անհատի կամ կազմակերպության՝ 2 րոպե տևողությամբ անիմացիոն տեսահոլովակ պատրաստելու համար։ Հոլովակը պատրաստվելու է կազմակերպության կողմից մշակված սցենարի հիման վրա, որը ենթակա է փոփոխման՝ կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո։

Անիմացիոն տեսանյութեր պատրաստելու փորձ և կարողություններ ունեցող անձանց և կազմակերպություններին խնդրում ենք մինչև մայիսի 23-ը նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ նշելով

  • դիմողի տվյալները,
  • առնվազն 3 նմանատիպ աշխատանքների հղումներ,
  • 1 տեսանյութ պատրաստելու համար գնային առաջարկը,
  • աշխատանքի կատարման ժամկետները։

Նամակի վերնագրում հարկավոր է նշել՝ «Տեսանյութի պատրաստում»։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ․ հասցեին կամ զանգահարել 060-377277 համարով։

Դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: