Archive

This is my archive

Անհրաժեշտ է բյուջետային ադվոկացիայի դասընթաց վարելու մասնագետ

«Ներուժ զարթոնքի» ՀԿ-ն փնտրում է մասնագետ՝ բյուջետային ադվոկացիայի դասընթաց անցկացնելու համար։ Սույն դասընթացն անց է կացվելու «Առողջությունը կարելի է գնել, եթե կա հատկացված բյուջե» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Մասնագետի պարտականությունները 1. Կազմել բյուջետային ադվոկացիայի դասընթացի մոդուլ։ 2. Կազմել դասընթացի արդյունավետության գնահատման մեթոդաբանություն և մշակել գնահատման գործիքները։… Read More

Հայտարարություն ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 13-07-2017թ հարցազրույցի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 13-07-2017 ամսաթվին «Նոյյան տապան» լրատվամիջոցների ընկերակցության կայքին տված հարցազրույցի և դրանում իրավաբանի գործունեությանը հակասող և խտրական արտահայտությունների հետ կապված (հարցազրույցը՝ հետևյալ հղումով՝ https://nt.am/am/news/241649/ )։ Մասնավորապես, հարցազրույցում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է Ոսկե… Read More

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը անընդունելի է համարում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում դրսեւորված գրաքննությունը եւ խտրականությունը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, անտեսելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է իրեն պատկանող Մալյան թատրոնի դահլիճը տրամադրել «Ոսկե Ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնին: Դրա արդյունքում փառատոնի ծրագրից հանվել է «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» խորագրով մոտ 40 ֆիլմերի արտամրցութային ցուցադրումը։ Ըստ միության ներկայացուցիչների` հարթակի մերժումը պայմանավորված է եղել մայիսի 23-ին ՀԿՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան… Read More

Գրաքննություն հայկական կինոարտադրությունում․ «Ոսկե Ծիրանը» հանեց «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը

14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը: Սակայն Կինեմատոգրաֆիստների միությունը, որոնց դահլիճում պետք է ցուցադրվեին ֆիլմերը, որոշեց գրաքննել այն՝ պահանջելով հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, հակառակ… Read More

«Շրջահայաց լուսաբանում»․ աշխատանքային հանդիպում լրագրողների համար

Հարգելի լրագրողներ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են ԶԼՄ-ներում բարձրաձայնվում և ներկայացվում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց և սեռականության հետ առնչվող հարցերը, ինչ թերություններ, խոչընդոտներ… Read More

Հայտարարություն ԼԳԲՏ-թեմատիկ պաստառների ապամոնտաժման վերաբերյալ

Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի պատվերով` 24.05.2017թ. կնքված պայմանագրի հիման վրա, հրապարավել են ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ։ Պաստառներից մեկում պատկերված է երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող անձանց գրկախառնություն,… Read More

Եվրոպական միության հայտարարությունը մայիսի 17-ի կապակցությամբ

Եվրոպական միության անունից` ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2017 թվականի մայիսի 17-ի հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունն այսօր՝ միանալով աշխարհի բազմաթիվ մարդկանց նշում է  Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Սա պատեհ առիթ է  հիշեցնելու կառավարություններին, որ նրանք պարտավորություն ունեն խթանելու մարդու իրավունքների համընդհանրությունն ու ապահովելու, որ յուրաքանչյուր անձ առանց խտրականության՝ այն է  անկախ սեռական կողմնորոշումից  կամ գենդերային ինքնությունից կարողանա օգտվել այդ իրավունքներից: Ուշագրավ է վերջին տարիներին ամբողջ աշխարհում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր եւ ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց կողմից իրավունքների իրացման բնագավառում ձեռք բերված առաջընթացը: Համասեռամոլությունն ապաքրեականացվել է մի շարք երեկրներում. Որոշ երկրներ ընդունել են  օրենդրական ակտեր անհատներին՝  իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանություն տրամադրելու մասին: Վերոնշյալ փոփոխությունները տեղի չէին ունենա, եթե չլիներ խիզախ ակտիվիստների նվիրյալ աշխատանքն՝ ի շահ  ԼԳԲՏԻ անձնաց հավասար իրավունքների խթանման: Այդուհանդերձ աշխարհի տարբեր անկյուններում դեռևս կան լուրջ խոչընդոտներ: Դեռևս լայն տարածում ունեն խտրականության և բռնության դեպքերը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Միասեռական հարաբերությունների մեջ մտնելը համարվում է հանցանք  ավելի քան 70 երկրներում, իսկ որոշներում՝  կարող է նույնիսկ հանգեցնել մահապատժի ենթարկման: Եվրոպական միությունն,  ամենայն խստությամբ դատապարտում է խտրականությունը և բռնությունը ԼԳԲՏԻ անհատների նկատմամբ: Եվրոպական միությունն ամբողջ աշխարհով մեկ ֆինանսավորում է ծրագրեր, որոնց նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻ կազմակերպությունների տեսանելիությունն ու ճանաչումը, ինչպես նաև  ընդլայնել երկխոսությունն իշխանությունների հետ՝  օրենդրության մեջ փոխություններ մտցնելու, հոմոֆոբիայի դեմ պայքարելու և ԼԳԲՏԻ անձանց բռնությունից պաշտպանելու ուղղությամբ: Միաժամանակ տրամադրվում է օժանդակություն ԼԳԲՏԻ անձանց և ՔՀԿ-ների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական և իրավական աջակցության նպատակով: 2016 թվականի հունիսին՝  արձագանքելով Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված միջոցառումների ցանկին ԵՄ խորհուրդն, առաջին անգամ, ընդունեց ԼԳԲՏԻ անձանց հավասարության վերաբերյալ եզրակացություններ: ԵՄ-ն կշարունակի աշխատել բոլոր գործընկերների հետ՝ խթանելով յուրաքանչյուր անձի իրավունքները՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Read More

Ստորագրահավաք. Ընդունե՛ք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը հիմա

Ընտանեկան բռնությունը տարածված և լուրջ խնդիր է Հայաստանում: Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2012 թվականին գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: Մինչդեռ, հազարավոր կանայք աջակցության համար զանգահարում են թեժ գծերին: Հայաստանի կառավարությունը մերժել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, և դրա պատճառով… Read More

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի Հանրապետության 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին

2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում` իշխանությունների նկատմամբ քաղաքացիների միահամուռ անվստահությունն արտահայտելու առումով: Չնայած իշխանության հետևողական փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, ինչպես նաև 2008թ. ընտրակեղծարարությամբ ձևավորված իշխանության վերարտադրում և լեգիտիմացում, Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ… Read More