Ստորագրահավաք. Ընդունե՛ք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը հիմա

28-02-2013

Ընտանեկան բռնությունը տարածված և լուրջ խնդիր է Հայաստանում: Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2012 թվականին գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: Մինչդեռ, հազարավոր կանայք աջակցության համար զանգահարում են թեժ գծերին:

Հայաստանի կառավարությունը մերժել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, և դրա պատճառով մենք կորցնում ենք թանկարժեք ժամանակ, անմեղ մարդկային կյանքեր, և թողնում ենք կանանց անպաշտպան և ենթարկված անմարդկային վերաբերմունքի և նվաստացումների իրենց ընտանիքներում: Գենդերի հիման վրա բռնությունները կամ ատելության հանցագործությունները յուրահատուկ են և ներառված չեն սովորական քրեական կամ քաղաքացիական կառույցների պատասխանատվության շրջանակներում: «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի բացակայությունը ծանրացնում է բեռը պետական մարմինների վրա, քանի որ, վերջիվերջո, սա հանրային առողջության, ինչպես նաև տնտեսական լուրջ խնդիր է:

Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ. այն ազգային և մարդու իրավունքների խնդիր է: Հայաստանի կառավարությունը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցից ելնելով այն  պարտավորվում է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը, պաշտպանել կանանց իրավունքները: Չընդունելով այս կարևոր օրենսդրությունը՝ կառավարությունը հայերին և ամբողջ աշխարհին ուղարկում է շատ կարևոր հաղորդագրություն, որ  այն չի կատարի իր պարտավորությունները և որ ընտանեկան բռնության կանխարգելումը այն համարում է ցածր կարևորության խնդիր:

Ընտանեկան բռնությունը աններելի է:

Ես բարձրացնում եմ իմ ձայնը` ի աջակցություն «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման, քանի որ ժամանակն է պայքարելու ընտանեկան բռնության դեմ: Մենք ունենք Ձեր օգնության կարիքը:

Առանց պատրվակների, առանց բացառությունների, առանց հետաձգումների.

ԸՆԴՈՒՆԵ՛Ք ՕՐԵՆՔԸ ՀԻՄԱ:

[մասնակցեք ստորագրահավաքին այստեղ]

Այլ նորություններ

Նորությունների բաժին
Լրամփոփ

Լրամփոփ | նոյեմբեր 2024

02-12-2024
Հայտարարություն

Դրամաշնորհային մրցույթ

05-11-2024
Լրամփոփ

Լրամփոփ | հոկտեմբեր 2024

31-10-2024