Զուգընկերոջս կողմից բռնությունն օկ չի
27-11-2024
Զուգընկերոջ կողմից բռնությունն ենթադրում է սիրած մարդու կողմից
- ֆիզիական ուժ կիրառելը, մարմնական վնասվածքներ հասցնելը և ֆիզիկական վնասման այլ գործողությունները (ֆիզիկական բռնություն),
- վերահսկումը,այլ մարդկանցից մեկուսացումը, նսեմացում, ահաբեկումը, սպառնալը, «թույլ չտալը» և այլ նման գործողությունները (հոգեբանական բռնություն),
- ֆինանսական ռեսուրսների սահմանափակումը, դրանցից զրկումը, կամ դրանց տնօրինումն առանց զուգընկերոջ հստակ համաձայնության (տնտեսական բռնություն),
- սեռական բնույթի բռնի գործողությունները՝ ցակացած չհամաձայնեցված ակտ, որը ուղղված է անձի սեռականությանը (սեռական բռնություն)։
Եթե դուք նկատում եք բռնության դրսևորումներ ձեր հարաբերություններում, ապա կարևոր է․
- Ապահովել Ձեր ֆիզիկական անվտանգությունը, ճանաչել վտանգը։ Եթե բռնության որևէ նշան կա հարաբերություններում, ամենայն հավանականությամբ այն կրկնվելու է, աճելու է։
- Հիշել, որ Դուք մեղավոր չեք բռնության համար։ Բռնությունը այն կիրառողի պատասխանատվությունն է, Ձեր քայլերն ու գործողությունները չեն ընկած դրա հիմքում, անգամ եթե Ձեզ այդպես է ներկայացվում։
- Հասկանալ, որ բռնությունն ու ֆիզիկական բռնությունը երբեք չեն դադարում իրենք իրենցով։
- Կիսվել բռնության մասին ինչ-որ մեկի հետ, ում վստահում եք։
- Կարդալ հարաբերություններում բռնությունների վերաբերյալ, տեղեկացված լինել։
- Դիմել մասնագիտական աջակցության։ Հայաստանում կան զգայուն մասնագետներ, որոնք պատրաստ են պրոֆեսիոալ աջակցություն տրամադրել էթիկայի սկզբունքներին համաձայն։
- Հոգ տանել Ձեր մասին։ Բռնությունը բարդ է, էներգատար, սպառող։ Օրական նույնիսկ 3 րոպե տրամադրելը մի բանի, որից հաճույք եք ստանում, կարող է անկյունաքարային նշանակություն ունենալ։
- Շրջապատել Ձեզ ադեկվատ մարդկանցով։ Նույնիսկ եթե նրանք այս պահին չեն կարող աջակցել Ձեզ, նրանք կարող են օգնել Ձեզ մտքում ունենալ այն, որ ոչ բոլոր մարդիկ են կիրառում բռնություն, որ բռնությունը նորմա չէ:
Եթե որևէ մեկը Ձեզ ասում է այն մասին, որ իրեն բռնության են ենթարկում, կան որոշ բաներ, որ կարող եք անել․
- Լսե՛ք և տարածք տվե՛ք, որ դիմացինը խոսի ու արտահայտվի։ Ասացե՛ք, որ հավատում եք նրան։
- Ասացե՛ք, որ բռնության մեջ նա մեղավոր չէ, որ արժանի չէ այդպիսի վերաբերմունքի։
- Արտահայտե՛ք Ձեր մտահոգությունը և հարցրե՛ք՝ ինչպե՞ս կարող եք օգնել։
- Հարգե՛ք նրա տեղեկությունը գաղտնի պահելու ցանկությունը։
- Միասին գնահատե՛ք ռիսկերը, ապահովության պլան մշակե՛ք։
- Օգնե՛ք ռեսուրսներ գտնել․ հեռախոսահամարներ, աջակցության կետեր, որոնք կարող են օգտակար լինել։
Երբ անձը հասկանում է, որ իր հարաբերություններում կա բռնություն, խրախուսե՛ք անձին օգնության դիմել։ Կան թեժ գծեր, ռեսուրս կենտրոններ, մասնագետներ, ում կարելի է դիմել, երբ ենթարկվում ես բռնության։
ԲՌՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԵԼԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է։
Թեժ գծեր
ԼԳԲՏ+ անձանց համար ընտանեկան ու զուգընկերոջ կողմից բռնության դեպքում (Փինք իրավապաշտպան ՀԿ)՝ 033 522 533
Ընտանեկան բռնության դեպքում (Կանանց աջակցման կենտրոն ՀԿ)՝ 099 887 808
Սեռական բռնության դեպքում (Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ)՝ 077 991 280
Ոստիկանություն՝ 1-02
Թեմայի մասին ավել կարող եք կարդալ «Զուգընկերային հարաբերությունների մարտահրավերները» տեղեկատվական գրքույկից։