Ճամփորդական ծառայությունների մատուցման մրցույթ

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է ճամփորդական ծառայություններ մատուցող ընկերություն, որը կապահովի կազմակերպության կողմից կազմակերպվող խմբային ուղևորությունը դեպի Չեռնոգորիա։

Մրցույթին կարող են մասնակցել անհատ ձեռնարկատերեր և ընկերություններ։

Մատուցվող ծառայության փաթեթը պետք է ներառի 14 չափահաս անձանց համար՝

  • Երկկողմանի ուղևորափոխադրում դեպի Մոնտենեգրո (ցանկացած ծովափնյա քաղաք),
  • Հյուրանոցի համալիր ծառայություններ, որը ներառում է երեքանգամյա սնունդ (all inclusive) այդ թվում սննդի և ժամանցի ապահովում, կացություն,
  • Դիմավորում և ճանապարհում օդանավակայան (transfer)։

Փաթեթը պետք է ներառի 7 օր և 6 գիշեր տևողությամբ հանգստյան տուր՝ սեպտեմբերի 1-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում։

Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ․ օգոստոսի 5-ը ուղարկել՝ գնային առաջարկը և ծառայությունների փաթեթի նկարագրությունը [email protected] հասցեով։

Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․

  • Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
  • Համապտասխան ծառայություններ մատուցելու փորձը՝ զբոսաշրջություն ոլորտում,
  • Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ։

Այլ պահանջներ

  • Մասնակցելով այս մրցույթին՝ թեկնածուները հստակորեն ընդունում են, որ գործելու են Փինքի վերահսկողության ներքո,
  • Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,
  • Պահանջվող ստանդարտներին առաջարկների չհամապատասխանելու դեպքում Փինքն իրավունք է վերապահում չեղարկել մրցույթը։