Կոնֆերանս․ Տարածաշրջանում ԼԳԲՏ+ միգրանտները և նրանց խնդիրները
Փետրվարի 26-ին Երևանում կայացավ «Տարածաշրջանում ԼԳԲՏ+ միգրանտները և նրանց խնդիրները» խորագրով կոնֆերանսը։
Միջոցառման առաջին պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանում միգրացիոն միտումներին և ԼԳԲՏ+ միգրանտների առջև ծառացած խնդիրներին։ Քննարկման ընթացքում Փինք ՀԿ-ի մասնագետները ներկայացրեցին միգրացիոն հոսքերի առանձնահատկությունները, ԼԳԲՏ+ միգրանտների հիմնական մարտահրավերները, սոցիալական ինտեգրման խոչընդոտները, պետական քաղաքականությունների ազդեցությունը և մի շարք այլ կարևոր հարցեր։
Կոնֆերանսին մասնակցում էին նաև մեր գործընկերները Շվեդիայից և Վրաստանից՝ RFSL Malmö և Equality Movement կազմակերպություններից։ Երկրորդ պանելային քննարկման ընթացքում նրանք ներկայացրեցին իրենց երկրների փորձը, գործող մեխանիզմներն ու առկա մարտահրավերները։
Պետական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել արդյունավետ և բովանդակային քննարկում՝ բարձրաձայնված խնդիրների շուրջ։
Այլ նորություններ
Նորությունների բաժին