Լրամփոփ | սեպտեմբեր 2026

30-09-2026

Բի տեսանելիության շաբաթ

Այս շաբաթվա նպատակն էր բարձրացնել բիսեքսուալ համայնքի տեսանելիությունը, խոսել նրանց առջև ծառացած խնդիրների մասին և տոնել բազմազանությունը։

Շաբաթն իր տրամաբանական ավարտին է հասնում սեպտեմբերի 23-ին, որը 1999 թվականից ի վեր պաշտոնապես նշվում է որպես Բի տեսանելիության միջազգային օր:

Այդ կապակցությամբ փինքի ինստագրամյան էջում կիսվեցինք Բի տեսանելության օրվա և բիֆոբիայի մասին ինֆորմատիվ տեսանյութով

Մեդիա մոնիթորինգի արդյունքների ներկայացումը

Սեպտեմբերի 18-ին Փինքի գրասենյակում տեղի ունեցավ «ԼԳԲՏ+ անձանց հիմնահարցերի շահարկումները 2026 թվականի առաջին կեսի ընթացքում» մեդիա մոնիթորինգի արդյունքների ներկայացումը։

Մեդիա մոնիթորինգն իրականացվել է 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացների ընթացքում ԼԳԲՏ+ անձանց և նրանց հիմնահարցերի շուրջ տարածվող վտանգավոր խոսույթների, ատելության խոսքի և ապատեղեկատվության ուսումնասիրման նպատակով։

Մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ այս ժամանակահատվածում ԼԳԲՏ+ անձանց հիմնահարցերի շուրջ տարածվող ապատեղեկատվությունը գերակշռող է եղել։ Առանձնահատուկ մտահոգիչ է եղել նաև արհեստական բանականության գործիքների կիրառմամբ ԼԳԲՏ+ համայնքը թիրախավորող նյութերի տարածումը։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին մոնիթորինգի արդյունքները, արձանագրված հիմնական միտումները, ինչպես նաև հետագա անելիքներն ու հնարավոր գործողությունները։

Մեդիա մոնիթորինգի զեկույցը պատրաստվել է Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

ԼԳԲՏ+ անձանց հասանելիությունը ՄԻԱՎ-ի և սեռական ու վերարտադրողական առողջության ծառայություններին

Սեպտեմբերի 18-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն ներկայացրեց «Հավասար իրավունքներով առողջապահություն․ ԼԳԲՏ+ անձանց հասանելիությունը ՄԻԱՎ-ի և սեռական ու վերարտադրողական առողջության ծառայություններին» հետազոտությունը:

Հետազոտությունն անդրադառնում է ԼԳԲՏ+ անձանց՝ առողջապահական ծառայություններից օգտվելու փորձին, առկա խոչընդոտներին և այն խնդիրներին, որոնք շարունակում են սահմանափակել հավասար և արժանապատիվ առողջապահության հասանելիությունը։

Ծրագիրը իրականացվել է Փինք իրավապաշտպան հկ-ի դրամաշնորհի շրջանակներում:

Կարինե Աղաջանյանի հարցազրույցը ՄԻՏԵ-ի հետ

Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է հարցազրույց իրավապաշտպանի հետ շարքը, որին մասնակից էր նաև Փինք իրավապաշտպան հկ-ի նախագահ՝ Կարինե Աղաջանյանը

Հատված հարցազրույցից