«Մերոնցով» մարզային ֆորում 2026

01-04-2026

Մարտի 27-ից 29-ը առաջին անգամ տեղի ունեցավ «Մարզից մարզ, սրտից սիրտ» խորագրով մարզային եռօրյա ֆորումը, որը համախմբեց ԼԳԲՏ+ համայնքի 80-ից ավել մասնակից Հայաստանի տարբեր մարզերից՝ ստեղծելով անվտանգ տարածք իրենց փորձառությամբ կիսվելու համար։


Ֆորումի առաջին օրը սկսվեց ծանոթությամբ։ Օրվա հիմնական հատվածը «Քվիր կյանքը մայրաքաղաքից դուրս» թեմայով պանելային քննարկումն էր, որտեղ մասնակիցները խոսեցին մարզերում ապրելու փորձի, դժվարությունների և տեսանելիության պակասի մասին։


Երկրորդ օրը տեղի ունեցավ «Քվիր մարդկանց հոգեկան առողջությունը մարզերում» և «Ընտանիքի և հասարակության հետ հարաբերություններ» թեմաներով քննարկումները։

Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով՝ խոսելով ընտանեկան կապերի, ինչպես նաև մարզերում հասարակական ճնշմանը դիմակայելու ձևերի մասին։

Օրվա ընթացքում անդրադարձ եղավ նաև մասնագիտական զարգացման թեմային, որի շրջանակում քննարկվեց, թե ինչպես է հնարավոր ունենալ մասնագիտական աճ՝ չկորցնելով սեփական ինքնությունը։


Երրորդ օրը նվիրված էր ինքնաճանաչմանը և համայնքային կապերին։

«Ինքնաճանաչման պատմություններ» պանելային քննարկման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց անձնական փորձառություններով։

Զուգահեռ սեսիաների ընթացքում կազմակերպվեցին քվիր մեմերի ստեղծման և համայնքի ներսում նոր կապերի ձևավորման միջոցառումներ։


ֆորումի ընթացքում մեզ հյուրընկալեցին «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունից մասնակիցների հետ խոսելու ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին:

Ֆորումի ավարտին մասնակիցների համար նախատեսված էին նաև նվերներ՝ ֆորումի խորագրով գուլպաներ, գրքեր, շապիկներ և այլ պարագաներ։ Իսկ վերջում ունեցանք տորթի կտրման արարողություն մասնակիցների հարազատ դարձած ներկայությամբ:

Այս երեք օրերը դարձան հնարավորություն՝ լսելու մարզաբնակ քվիր մարդկանց ձայները և ձևավորելու նոր կապեր համայնքի ներսում։