Քվիրատոն․ Համայնքային կապերի և փորձի փոխանակման օր

03-07-2026

Հունիսի 30-ին տեղի ունեցավ Քվիրատոնը, որը համախմբեց ԼԳԲՏ+ մասնակիցների Հայաստանի տարբեր մարզերից։

Հանդիպումը հնարավորություն էր միմյանց ճանաչելու, փորձառություններով և մտահոգություններով կիսվելու, ինչպես նաև տարբեր համայնքներում առկա իրողություններն ու մարտահրավերները քննարկելու։

Օրվա ընթացքում մասնակիցները ներգրավվեցին քվիր մշակույթին նվիրված տարբեր նախաձեռնություններում՝ անցկացնելով ժամանակ անվտանգ, ընդունող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայրում։

Այսպիսի հանդիպումները նպաստում են համայնքային կապերի ամրապնդմանը, փոխաջակցությանը և առավել ներառական ու հասանելի համայնքների ձևավորմանը։