Լրամփոփ | հոկտեմբեր 2026

30-10-2026

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Ընտանեկան բռնությունը հաճախ մնում է փակ դռների հետևում։ ԼԳԲՏ+ մարդիկ նույնպես բախվում են բռնության, ճնշման, վերահսկողության ու սպառնալիքների՝ իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով։ Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու բռնության մասին, կոտրելու լռությունը և հիշեցնելու՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրեն անվտանգ զգալ իր ընտանիքում։

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։

«Աջակցելով միմյանց Vol. 3»

Հոկտեմբերի 3-ին կրկին հավաքվեցինք միասին՝ ծանոթանալու, շփվելու, մեր փորձով կիսվելու ու պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար։

«Աջակցելով միմյանց Vol. 3»-ը ևս մեկ առիթ էր միասին լինելու, նոր մարդկանց ճանաչելու և ապահով ու ջերմ տարածք ստեղծելու համար։

Ուրախ ենք, որ այսպիսի հանդիպումների շնորհիվ ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում միմյանց աջակցելու համայնքին։

Քամինգ աութի միջազգային օր

Քամինգ աութը շատ խիզախ քայլ է։ Բայց դա անելն ու չանելն ամբողջությամբ յուրաքանչյուր մարդու անձնական որոշումն է։ Ոչ ոք պարտավոր չէ կիսվել իր ինքնության մասին, եթե պատրաստ չէ կամ պարզապես չի ցանկանում։ Եթե մարդը որոշում է քեզ վստահել, քո արձագանքը կարող է շատ կարևոր լինել։ Պարտադիր չէ միշտ ճիշտ բառերը գտնել։ Եթե չգիտես՝ ինչպես արձագանքել, պարզապես լսիր, եղիր կողքին և փորձիր չվնասել կամ չարժեզրկել նրա ապրումները։ Երբեմն բավական է ասել․ «Շնորհակալ եմ, որ վստահեցիր ինձ» կամ «Ես քո կողքին եմ»

Հոկտեմբերի 11-ը քամինգ աութի միջազգային օրն է

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն մասնակցել է ILGA Europe-ին

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն մասնակցել է @ilgaeurope -ի 2026 թվականի տարեկան համաժողովին, որի խորագիրն էր՝ Resist and Rise։

Համաժողովի շրջանակում Փինքը Արևելյան Եվրոպայի ԼԳԲՏ+ հավասարության կոալիցիայի @coalitionlgbt անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ վարել է հակագենդերային մոբիլիզացիային և դրա ազդեցությանը նվիրված աշխատաժողով։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հակագենդերային նարատիվների տարածումը, ապատեղեկատվությունը, հիբրիդային պատերազմի համատեքստում դրանց կիրառումը և արհեստական բանականության դերը՝ այդ նարատիվների տարածման ու ուժեղացման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև հակագենդերային շարժումներին հակազդելու նախաձեռնողական մոտեցումներին և երկարաժամկետ ռազմավարությունների մշակման անհրաժեշտությանը։

Resist and Rise խորագրի ներքո անցկացված համաժողովը միավորել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ+ ակտիվիստներին, իրավապաշտպան կազմակերպություններին և դաշնակիցներին՝ փորձի փոխանակման, համագործակցության և շարժման ապագա ռազմավարությունների շուրջ քննարկումների համար։

Փինքը հյուրընկալել էր Մարինա Ռահմատիին

Փինքը հոկտեմբերի 21-ին հյուրընկալել էր Justice and Peace նիդեռլանդական կազմակերպության ներկայացուցիչ Մարինա Ռահմատին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու կազմակերպությունների համագործակցության եզրերը։ Justice and Peace կազմակերպությունը ունի Շելթր Սիթի կոչվող իրավապաշտպանների աջակցության ծրագիր։

Քամինգ աութ քեֆ

Հոկտեմբերի 24-ին միասին ունեցանք քամինգ աութ քեֆը՝ ստեղծելով ապահով և ջերմ միջավայր համայնքի անդամների համար։ Միջոցառումը հնարավորություն տվեց 39 մասնակցի շփվելու, հանգստանալու և միասին ժամանակ անցկացնելու՝ առանց պաշտոնական ելույթների ու քննարկումների։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ օրը մեզ հետ կիսելու և այն ավելի հիշարժան դարձնելու համար։

Ինտերսեքս անձանց տեսանելիության օր

Ինտերսեքս մարդիկ ծնվում են այնպիսի սեռական հատկանիշներով, որոնք չեն տեղավորվում միայն «արական» կամ «իգական» մարմնի մասին ընդունված պատկերացումներում։ Տեսանելիությունը ինքնորոշման և խտրականությունից զերծ ապրելու իրավունքի մասին է։ Ինտերսեքս անձանց իրավունքները պահանջում են հարգանք և պաշտպանություն։

Հոկտեմբերի 26-ը ինտերսեքս անձանց տեսանելիության օրն է:

Ասեքսուալության շաբաթ

Այս շաբաթը նվիրված է ասեքսուալության մասին իրազեկվածության բարձրացմանը, ասեքսուալ սպեկտրի մարդկանց տեսանելիությանն ու ընդունմանը։

2026 թվականի Ասեքսուալության շաբաթը՝ Ace Week-ը, հոկտեմբերի 25–31-ն է։ Փինքը պատրաստել է տեսանյութ այդ կապակցությամբ:

«Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 3-րդ հայկական կոնֆերանսին»

Փինքը հրավիրում է մասնակցել «Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 3-րդ հայկական կոնֆերանսին»։

Սա մասնագիտական և գիտական հարթակ է՝ հետազոտողների, մասնագետների, ուսանողների, ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։

Կոնֆերանսը կանցկացվի նոյեմբերի 28-ին։ Աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ զեկույցները կարող են ներկայացվել նաև անգլերենով։

Հատկապես ողջունվում են այն աշխատանքները, որոնք անդրադառնում են գենդերին, սեռականությանը, հոգեկան առողջությանը, մարդու իրավունքներին, մարգինալացված խմբերի փորձառություններին և Հայաստանի ու տարածաշրջանի տեղային համատեքստերին։

Զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 23։