Լրամփոփ | հոկտեմբեր 2024

31-10-2024

Հոկտեմբերը՝ ԼԳԲՏ+ պատմության ամիս

Ամեն տարի հոկտեմբեր ամիսը նշվում է որպես ԼԳԲՏ+ պատմության ամիս։ Այս տարի «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն ԼԳԲՏ+ պատմության ամսվա շրջանակներում իրականացրեց արշավ՝ վերհիշելով բոլոր նշանավոր իրադարձությունները, որոնք նպաստեցին Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի լսելի դառնալուն և իրավունքների պաշտպանության առաջընթացին։ Կազմակերպության կայքում և սոցիալական մեդիա էջերում հրապարակվել այն անկյունաքարային իրադարձությունները, որոնք ավելի ազդեցիկ են եղել շարժման կայացման գործում, և առանձին կներկայացվեն դրանք ողջ ամսվա ընթացքում կազմակերպության սոցիալական մեդիայի էջերում։ Բնականաբար, առանձնացված իրադարձությունները ԼԳԲՏ+ շարժման միայն մի մասն են կազմում և դրանցով չեն սահմանափակվում։

Քամինգ աութի օրը

Հոկտեմբերի 11-ին մենք նշեցինք Քամինգ աութի օրը՝ հայկական դրեգ արտիստների ցնցող ներկայացմամբ։
«Պահարանից դուրս» դրեգ շոուի ժամանակ մասնակիցները վայելեցին արտիստների աննկարագրելի ելույթները, որոնք քամինգ աութին նվիրված տարբեր պատմություններ էին և ընդգծում էին այն փորձառությունները, որոնց միջով քվիր համայնքում շատերն անցել են։

Մեր սրտանց շնորհակալություն ենք հայտնում տաղանդավոր արտիստներին և հանդիսատեսին՝ այդ օրն իսկապես անմոռանալի դարձնելու և «Պահարանից դուրս» գալու համար։

«ԼԳԲՏ+ շարժման ոգի» մրցանակաբաշխություն

Հոկտեմբերի 26-ին հերթական անգամ Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏ+ շարժման ոգի» մրցանակաբաշխությունը, որը միտված է տոնելու և երախտագիտություն հայտնելու վերջին տարիներին համայնքի համար իրենց նշանակալի ներդրումն ուեցած ԼԳԲՏ+ անձանց և համախոհներին։

2024 թ․ մրցանակին արժանացան սոցիալական աշխատող, օգնող մասնագետ Անուշ Գաբրիելյանն ու սիրված դրեգ արտիստ Ջիջի Էրիսը։

Այս մրցանակը խորհրդանիշ է մեր երախտագիտության և հիացմունքի, որ տածում ենք այս մարդկանց և իրենց գործունեության հանդեպ։

Մանրամասները՝ այստեղ։

Գալիք կարևոր ամսաթվերը

Նեյեմբերի 16 Հանդուրժողականության միջազգային օր

Օրվա նպատակը հասարակությանը հանդուրժողականության կարևորության մասին իրազեկելն է: Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը յուրաքանչյուր տարի Հանդուրժողականության միջազգային օրը հրապարակում է նախորդ տարվա ընթացքում փաստագրված ատելության հիմքով հանցագործությունների դեպքերը։

Նոյեմբերի 20 Տրանս անձանց հիշատակի օր

Տրանս անձանց հիշատակի օրն ուղղված է հարգելու այն տրանս անձանց հիշատակը, որոնք կորցրել են իրենց կյանքն ատելության և բռնության պատճառով:

Նոյեմբերի 25 – դեկտեմբերի 10 Գենդերային բռնության դեմ ակտիվության 16 օր

Ամենամյա միջազգային արշավը, որը սկսվում է նոյեմբերի 25-ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր) և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների օր), տևում է 16 օր: Այս ընթացքում ճանաչվում և նշվում են նաև այնպիսի նշանակալից տոներ, ինչպիսիք են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի օրը և այլ միջոցառումներ: