Լրամփոփ | սեպտեմբեր 2024
Տրանս կանանց գեղեցկության միջազգային մրցույթի շուրջ աղմուկը
Վերջերս հայկական մեդիայում ակտիվ քննարկում են Miss Star International տրանս կանանց գեղեցկության միջազգային մրցույթի Հայաստանի մասնակցին։ Դիանա Ղզրոյանն է մասնակցելու այս տարվա մրցույթին, ով սոցիալական մեդիայում բազմահազարանոց հետևորդներ ունի։
Հայկական մեդիադաշտը ցավոք այս լուրը կրկին դարձնել է շահարկման թեմա և ատելության ալիք է ստեղծել ոչ միայն Դիանայի նկատմամբ, այլ նաև տրանս համայնքի նկատմամբ։ Ինչպես ԶԼՄ-ները, այնպես էլ սոցիալական մեդիայի ակտիվ օգտատերեր և քաղաքական շահեր հետապնդող քաղաքացիներ, այս լուրը դարձրել են քաղաքական շահարկումների թեմա և այն կապել երկրի իշխանության հետ։
Մանրամասներն՝ այստեղ, իսկ մենք Դիանային մաղթում ենք համբերություն և ուժ այս օրերին, ինչպես նաև հաջողություններ դեկտեմբերին Բրազիլիայում կայացող մրցույթին։
Մեր զոկարցությունը Վրաստանին
Վերջին ժամանակաշրջանում Վրաստանի ներկա իշխանությունը հապճեպ օրենսդրական փոփոխություններ է կատարում, որով բռնություն է քարոզում և ճնշումներ կիրառում ոչ միայն քաղհասարակության ու ԼԳԲՏ+ համայնքի վրա, այլ նաև վտանգում է ողջ հասարակության ներկայացուցիչների մարդու իրավունքների պաշտպանությունը և երկիրը հեռացնում ժողովրդավարության ճանապարհից։
Մենք ցավով ենք արձանագրում ռուսական բռնապետության կողմից ստեղծված օրենքների վերարտադրումը Վրաստանում, որը վտանգավոր նախադեպ կարող է ստեղծել Արևելյան գործընկերության երկրների համար։
Մեր զորակցությունն ենք հայտնում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, ակտիվիստներին ու ԼԳԲՏ+ անձանց և աջակցում բոլորի պայքարին՝ բեկանելու սույն օրենսդրական փոփոխությունները, որոնք միտում ունեն ճնշելու ազատ արտահայտման, հավաքների ազատության և այլ մարդու իրավունքները, լռեցնելու առավել խոցելի անձանց ձայները ու սահմանափակելու քաղաքացիների մարդու իրավունքները։
Բի տեսանելիության օրը
Սեպտեմբերի 23-ը Բի տեսանելիության օրն էր՝ տոնելու և բարձրաձայնելու բիսեքսուալ համայնքի մասին:
Ժամանակն է, որ բիսեքսուալ մարդիկ և աջակիցները համախմբվեն, իրազեկեն և հաղթահարեն համայնքի առջև ծառացած մարտահրավերները: Նման օրերը կարևոր են՝ կարծրատիպերը կոտրելու, պատմություններով կիսվելու և տեղեկացվածությունը բարձրացնելու համար, որպեսզի ստեղծենք ավելի ներառական աշխարհ: