Արշավների իրականացման դրամաշնորհ

11-08-2025

Հայտարարում ենք հանրային արշավի իրականացման փոքր դրամաշնորհների մրցույթ։ Ընդունվում են հանրային արշավների ծրագրային առաջարկներ՝ 2025 թվականի հոկտեմբերին ԼԳԲՏ+ պատմության ամսվա շրջանակներում հանրային արշավներ իրականացնելու համար, և առավելագույնը 800.000 ՀՀ դրամ բյուջեի սահմաններում։ 

Դրամաշնորհին կարող են դիմել այն անհատները, խմբերը կամ կազմակերպությունները, որոնց հանրային արշավի գաղափարները կապված են ԼԳԲՏ+ անձանց կամ առնչվող ոլորտների հետ։  

Հանրային արշավը պետք է իրականացվի ԼԳԲՏ+ պատմության ամսվա շրջանակներում և ներառի հետևյալ ուղղություններից մեկը կամ մի քանիսը՝ 

  • Հայաստանում ԼԳԲՏ+ շարժման պատմության փաստագրում կամ նշանավորում  
  • ԼԳԲՏ+ անձանց տեսանելիության բարձրացում և ներկայացվածություն  
  • ԼԳԲՏ+ շարժման նշանակալի օրերի իրազեկում  
  • Արվեստի, սթորիթելինգի կամ առցանց հարթակների միջոցով քվիր պատմության արխիվացում, ներկայացում և տարածում  
  • ԼԳԲՏ+ շարժման մեջ աջակիցների սոլիդարության և համագործակցության ներկայացում  
  • Անցյալի դասերի և ապագայի ռազմավարությունների կառուցում  

Նշված ուղղություններից տարբերվող հանրային արշավի գաղափարները կդիտարկվեն և կքննարկվեն, եթե դիմորդը ներկայացնի առաջարկվող գաղափարի իրականացման հրատապությունը, կարևորությունը և նպատակայնությունը։ Հանրային արշավի այն առաջարկները, որոնք չեն առնչվում սահմանված ուղղություններին չեն դիտարկվի։  

Հանրային արշավի առաջարկները կդիտարկվեն ու կգնահատվեն ըստ դուրս բերված կարիքի առաջնահերթության, խնդիրների և նպատակների, պլանավորված գործողությունների ու ակնկալվող արդյունքների համապատասխանելիության և իրականացման իրատեսականության։     

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 6-ը։ Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչ սեպտեմբերի 9-ը։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը, ուղարկել [email protected] հասցեով։ Հանրային արշավի իրականացման ժամկետը պետք է լինի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից մինչ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ 
 
Հավելյալ տեղեկության համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 60 377277 համարով երկուշաբթիից ուրբաթ 10։00-18։00 (բացի օգոստոսի 18-29):