«Դարձի՛ր փոփոխության ձայնը» հաղորդակցության և արշավների պլանավորման եռօրյա դասընթաց
Հուլիսի 25-27 իրականացրեցինք ռազմավարական հաղորդակցության և կարողությունների զարգացմանն ուղղված եռօրյա դասընթաց: Դասընթացին մասնակցում էինք ԼԳԲՏ+ շարժման մեջ ներգրավված և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված ակտիվիստներ։ Դասընթացը միաժամանակ հանդիսացավ թե՛ մասնագիտական հմտությունների զարգացման, թե՛ հանրային արշավների գաղափարների մշակման ստեղծագործական հարթակ։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ապահով և ներառող միջավայրում քննարկելու ռազմավարական հաղորդակցման նրբություններն ու առանձնահատկությունները, ամրապնդելու հանրային հաղորդակցության հմտությունները և խորացնելու լսարանի հետ արդյունավետ հաղորդակցման և ներգործության գիտելիքները։
Դասընթացը նաև նախապատրաստական փուլ էր վճարվող ֆելոուշիփ ծրագրի համար, որի շրջանակում մասնակիցները կկարողանան դիմել իրենց մշակած հանրային արշավների գաղափարներով և իրականացնել դրանք առաջիկա ԼԳԲՏ+ պատմության ամսվան նվիրված միջոցառումների ընթացքում։ Դասընթացի ընթացքում ձևավորվեցին տարբեր գաղափարներ՝ միտված շարժման արժեքների և նպատակների ներկայացմանը, առկա մարտահրավերների բարձրաձայնմանը և հանրային տեղեկացվածության բարձրացմանը։ Այն խթանեց նաև մասնակցային առաջնորդության զարգացումը և համայնքային ներգրավվածության ուժեղացումը։
Այս նախաձեռնությունն էական նշանակություն ունի ոչ միայն Փինքի առաքելության իրականացման, այլև աջակից գործընկեր կառույցների ռազմավարական նպատակներին հասնելու տեսանկյունից։ Տեղական ակտիվիստների կարողությունների ամրապնդման և նախաձեռնողականության խրախուսման միջոցով հնարավոր է ստեղծել ավելի տեսանելի, ուժեղ և ազդեցիկ շարժում՝ թե՛ Հայաստանի, և թե՛ տարածաշրջանի համար։
Այլ նորություններ
Նորությունների բաժին