Կեղծ էջերի մասին կարևոր զգուշացում

05-05-2026

Վերջին շրջանում արձանագրում ենք Փինքի անվան տակ հանդես եկող կեղծ էջերի ակտիվացում, որոնք նպատակային կերպով տարածում են ապատեղեկատվություն կազմակերպության գործունեության վերաբերյալ։ 

Այսպիսի միջադեպերը պատահական չեն․ դրանք հաճախ համընկնում են նախընտրական ժամանակահատվածների հետ, երբ հանրային դիսկուրսը դառնում է առավել բևեռացված, իսկ ԼԳԲՏ+ անձինք՝ առավել խոցելի թիրախ մանիպուլյատիվ գործողությունների և ապատեղեկատվության տարածման համար։ Նման փուլերում ապատեղեկատվական տարբեր արշավները օգտագործվում են որպես գործիք՝ հանրային կարծիքը ձևավորելու, վախ ու անվստահություն սերմանելու նպատակով։ 

Վերջին արձանագրված դեպքերից մեկում ստեղծվել էր կեղծ X (նախկին Twitter) հարթակում գործող հաշիվ՝ վավերացված նշանի իմիտացիայով, որը ներկայանում էր որպես Փինքի պաշտոնական էջ։

Այս մեթոդը կիրառվում է վստահություն ձևավորելու և օգտատերերին մոլորեցնելու համար։ Նման կեղծ հաշիվների միջոցով փորձ է արվում ներգրավել ԼԳԲՏ+ անձանց կասկածելի նախաձեռնությունների մեջ, այդ թվում՝ հանդիպումների կամ հավաքների, ինչը կարող է լուրջ վտանգներ ստեղծել նրանց անվտանգության և բարեկեցության համար։ 

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԼԳԲՏ+ անձիք և հիմնահարցերը  շարունակաբար շահարկվում են քաղաքական և տեղեկատվական մանիպուլյացիաների շրջանակում՝ նպատակ ունենալով խորացնել հասարակական լարվածությունը և խթանել ատելության խոսքը։ 

Նշված կեղծ հաշիվը արդեն կասեցվել է, սակայն նման փորձերը կարող են կրկնվել, ուստի կարևոր է պահպանել զգոնություն և տեղեկատվական հիգիենա։ 

Հիշեցնում ենք, որ Փինքի պաշտոնական օգտանունը բոլոր ակտիվ հարթակներում @pinkarmenia է՝ առանց հավելյալ նշանների։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ X (Twitter) հարթակում մեր էջը ներկայումս արխիվացված է և չի գործում։ 

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական աղբյուրներին և կասկածելի էջերի կամ նախաձեռնությունների մասին տեղեկացնել մեզ, իսկ զանգվածային լրատվության միջոցներին՝