Փոքր դրամաշնորհի մրցույթ

10-10-2025

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Շարժման հզորացում կայուն զարգացմամբ» ծրագրի շրջանակներում։ 

Մրցույթի շրջանակում ընդունվում են ծրագրային առաջարկներ, ցանկալի է, մինչև 4 ամիս տևողությամբ և առավելագույնը 2․500․000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով։ Ծրագրերը կարող են իրականացվել 2026 թ․ հունվարից օգոստոսն ընկած ցանկացած ժամանակահատվածում՝ ցանկալի է, մինչև 4 ամիս տևողությամբ։ 

Դրամաշնորհին կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է ԼԳԲՏ+ անձանց, կանանց իրավունքների պաշտպանության կամ առնչվող ոլորտներին։ Դրամաշնորհին կարող են դիմել նաև նախաձեռնություններ, սակայն միայն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության հետ համատեղ ծրագրային առաջարկով։ 

Առաջարկները պետք է կապված լինեն ԼԳԲՏ+ անձանց կամ աջակիցների հետ աշխատանքի հետ։ Դրանք կարող են լինել հետևյալ ուղղություններով՝ 

  • ԼԳԲՏ+ անձանց համար ապահով տարածքների ստեղծում, որտեղ հնարավոր է աջակցությունը և փոխօգնությունը, աջակցության ռեսուրսների և սոցիալական ցանցերի ու շփման ստեղծումը։ Տարածքները կարող են լինել ինչպես ընդհանուր ԼԳԲՏ+ անձանց համար, այնպես էլ համայնքի տարբեր ենթախմբերի համար՝ տրանս+ անձինք, ոչ բինար անձինք, ԼԲՔ+ կանայք, բիսեքսուալ անձինք և այլ խմբեր։ Ծրագիրը կարող է ներառել հանդիպումներ, քննարկումներ, ճամբարներ, առցանց հարթակներ և այլ տեսակ տարածքներ։  
  • Տրանսֆոբիայի և համայնքի տարբեր խմբերի մասին տարածված թյուր պատկերացումների հակազդեցությանն ուղղված իրազեկման միջոցառումներ ԼԳԲՏ+ անձանց շրջանում։ Դրանք կարող են ուղղված լինել փորձի փոխանակմանը, ինքնազարգացմանը, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ֆիզիկական հանդիպումների տեսքով կամ ունենալ առցանց արշավների ձևաչափ։ Ծրագիրը կարող է ներառել նաև տեղեկատվական նյութերի պատրաստում և իրազեկման այլ միջոցներ։  
  • ԼԳԲՏ+ անձանց ծնող լինելու, երեխա ունենալու, հարաբերություններին և ԼԳԲՏ+ ընտանիքների հարցերին ու կարիքներին ուղղված միջոցառումներ։ Միջոցառումները կարող են ներառել ուսումնասիրություններ, իրազեկման միջոցառումներ, աջակցման ու փոխաջակցման, փորձառությունը կիսելու հարթակներ և այլն։ 
  • ԼԳԲՏ+ անձանց ծնողների և հարազատների հարցերին ու կարիքներին ուղղված միջոցառումներ և/կամ գործողություններ։ Դրանք կարող են ուղղված լինել կապեր ամրապնդելուն, կարող են ներառել վերաբերմունքի փոփոխություն, զգայունության բարձրացում, փորձի փոխանակում, փոխաջակցություն և այլ նմանատիպ միջոցառումներ և/կամ գործողություններ։ 

Կարող են լինել նաև այլ ծրագրային առաջարկներ, որոնք առնչվում են սահմանված ծրագրային ուղղություններին։ Դրանք կքննարկվեն, եթե դիմորդը ներկայացնի առաջարկվող ծրագրի իրականացման հրատապությունը, կարևորությունը և նպատակայնությունը։ Ծրագրային առաջարկները, որոնք չեն առնչվում սահմանված ուղղություններին չեն դիտարկվի։ 

Դրամաշնորհային ծրագրերի դիտարկումը 

Ծրագրային առաջարկները կդիտարկվեն ու կգնահատվեն ըստ դուրս բերված կարիքի առաջնահերթությանը, ծրագրի տրամաբանությանն, արդյունավետությանը, ներգրավված անձանց համապատասխանությանը վերաբերելի չափանիշներին։ Կդիտարկվի նաև դիմող գործընկեր կազմակերպության փորձառությունը նմանատիպ ծրագրերի իրականացման հարցում, բյուջեի պլանավորումը և կառավարման ընթացակարգերի առկայությունը և փորձառությունը։

Դրամաշնորհային ծրագրին դիմելու ընթացակարգը 

Դրամաշնորհի մրցույթներին դիմելու վերջնաժամկետն է 2025 թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչ դեկտեմբերի 17-ը՝ ներառյալ։  

Փոքր դրամաշնորհի մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և բյուջեն։ Խնդրում ենք բյուջեն լրացնել ՀՀ դրամով և ներառել բոլոր հարկերը։ Հայտն ու բյուջեն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով՝ վերնագրում նշելով «Փոքր դրամաշնորհի ծրագրային հայտ»։ 

Հավելյալ տեղեկության համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 60 377 277 համարով երկուշաբթիից ուրբաթ 10։00-19։00 (կոտակտային անձ՝ Լիլիթ)։

Բեռնել հայտը

Բեռնել բյուջեն