Լեսբի անձանց տեսանելիության օր

26-04-2026

Ապրիլի 26-ը լեսբի անձանց տեսանելիության օրն է։

Այս օրը հիշեցում է, որ Հայաստանում շատ լեսբիներ բախվում են խտրականության, կարծրատիպերի, ընտանեկան ճնշման և բաց ապրելու վախի։

Շատ հաճախ նրանց ձայներն ու փորձառությունները անտեսվում են։
Տեսանելիության օրվա կապակցությամբ հարցազրույց տված լեսբի մասնակիցներից մեկը ասաց՝

«Հասարակությունը հաճախ չի հավատում կանանց միջև սիրուն: Տարիներով կուտակված խարանը սկսում է անցնել, երբ կա տեսանելիություն ու մարդիկ վատ չեն վերաբերվում։ Լեսբիների համար նախատեսված տարածքներն ու խնջույքները նույնպես կարևոր են, երբ քո նման մարդկանց հետ ես, քեզ տեսնում ես նրանց մեջ, ամոթ չես զգում, քեզ սեքսուալ, գրավիչ ու ազատ ես զգում»

Յուրաքանչյուր լեսբի պետք է ունենա անվտանգություն, հարգանք և ազատություն: