Մարտի 31-ը Տրանս անձանց տեսանելիության միջազգային օրն է
Մարտի 31-ը Տրանս անձանց տեսանելիության օրն է՝ օր, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու տրանս մարդկանց ձայները և ընդգծելու գենդերային բազմազանության կարևորությունը։ Այս օրը ոչ միայն տեսանելիության, այլ նաև հիշեցման մասին է՝ որ հավասարության համար պայքարը շարունակվում է, հատկապես Հայաստանում, որտեղ իրավական գենդերային ճանաչումը դեռևս մնում է չլուծված խնդիր։
Փինք իրավապաշտպան ՀԿ-ի և Սոցիոսկոպ ՀԿ-ի հետազոտությունը ներկայացնում է` Տրանսգենդեր անձանց առողջապահական իրավունքները և գենդերի վերահաստատման պրակտիկաները Հայաստանում
Երբ մարդը չի կարող իր փաստաթղթերում արտացոլել իր ինքնությունը, դա միայն տեխնիկական խոչընդոտ չէ, դա ամենօրյա խտրականություն է: Տրանս մարդիկ հաճախ բախվում են դժվարությունների աշխատանքի տեղավորման, առողջապահական ծառայություններից օգտվելու և հասարակության մեջ ազատ ու անվտանգ ապրելու հարցում։
Տրանս ինքնությունների իրավական ճանաչումը անհրաժեշտ քայլ է՝ ապահովելու մարդկանց արժանապատվությունը, անվտանգությունն ու հիմնարար իրավունքները։ Առանց դրա՝ հավասարության մասին խոսելը մնում է կիսատ։
Այսօր կարևոր է ոչ միայն խոսել, այլ նաև լսել, աջակցել և պահանջել փոփոխություն։
Այլ նորություններ
Նորությունների բաժին