Archive

This is my archive

«Սեռականություն և սեռական առողջություն» դասընթաց

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ում ս.թ. հունվարի 31-ին և փետրվարի 1-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա «Սեռականությունն և սեռական առողջություն» դասընթացը: Այն յուրաքանչյուր օր տևելու է 2.5 ժամ, ընդմիջումներով: Առաջին օրը մասնակիցները կծանոթանան հետևյալ թեմաներին`• կենսաբանական սեռ,• սեռական կողմնորոշում,• սեռական ինքնություն,• սեռական վարքագիծ,• գենդերային ինքնություն,• գենդերային դեր: Երկրորդ օրը կքննարկվի… Read More

«Գործի´ր» ցուցահանդես-մրցույթ

Հրավիրում ենք ձեզ «Գործի՛ր» մրցույթ – ցուցահանդեսին` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների հիմնախնդիրներին: Ցուցահանդեսը տեղի կունենա Մարդու իրավունքների օրը` դեկտեմբերի 10-ին: Այն կմեկնարկի ժամը 11:00-ից: «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» կողմից պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 14:00-ին: Ցուցահանդեսի աշխատանքները ցուցադրված են Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, հասցե` Տերյան փ. 42/1:… Read More

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր 2012

Հանուն առանց ՁԻԱՀ սերնդի Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» հրավիրում է բոլորին ակտիվ մասնակցելու Երևան քաղաքում իրականացվող միջոցառումներին` նպաստելով երկրում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու խնդրի շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում (Իսահակյան 28, 3-րդ հարկ),… Read More

«Գիտելիք և իրավունք» դասընթացի հայտարարություն

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվում «Գիտելիք և իրավունք» երկօրյա դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, հարգանքը հասարակության տարբեր խմբերի նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը,… Read More

Իշխանության քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ

Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Անհանգստության առիթ է հանդիպսացել սերբական «Պառադա» ֆիլմի ցուցադրման խափանումը: Հայտարարություն Արդեն իսկ երրորդ վայրը ևս` Կոնգրես հյուրանոցը, հանրությանը անհայտ ճնշումների արդյունքում պաշտոնապես… Read More

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հայտարարությունն ուղղված սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորմանը

Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների և խմբերի նկատմամբ վերջին բռնությունների և անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման և գենդերային ինքնության վրա: Այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք և ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, և հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության և անհանդուրժողականության խթանման գործիք: ՄԱԿ-ի Մարդու… Read More

Քննարկում. «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա»

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության Հայաստանյան ներկայացուցչության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ կազմակերպում է երիտասարդության շրջանում մեկօրյա քննարկում «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» թեմայով: Քննարկումը տեղի է ունենալու ս.թ. ապրլի 25, 26, 27-ին, ժամը 16:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում (Պ. Ադամյան 14): Մասնակցության համար խնդրում ենք գրել… Read More

Մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում

Աշխատանքային հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների համար ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում աշխատանքային հանդիպմանը: Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:Աշխատանքային հանդիպումը տեղի կունենա Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը նոյեմբերի 26-27-ին:Հաշվի առնելով այն փաստը, որ երկրագնդի ռեսուրսները դժվարությամբ են… Read More

Նամակ ՀՀ Վարչապետին

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի և համախոհների կողմից Մեծարգո պարոն Վարչապետ, Ձեզ ենք դիմում Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական և միջազգային կազմակերպությունների անունից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործընթացին առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով: Համաճարակի սկզբից 30 տարի, և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 26-րդ Հատուկ Նիստից 10 տարի անց, 2011թ.հունիսի 8-10-ը ԱՄՆ-ի, Նյու Յորք… Read More