Քննարկում. «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա»
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության Հայաստանյան ներկայացուցչության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ կազմակերպում է երիտասարդության շրջանում մեկօրյա քննարկում «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» թեմայով: Քննարկումը տեղի է ունենալու ս.թ. ապրլի 25, 26, 27-ին, ժամը 16:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում (Պ. Ադամյան 14): Մասնակցության համար խնդրում ենք գրել [email protected] հասցեին և նշել, թե որ օրը կնախընտրեք այցելել:
Քննարկումը կազմակերպվելու է հետաքրքիր թատերական խաղի տեսքով, որն իրենից ներկայացնում է ֆեյսբուքյան քննարկում: Յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա, որպես ֆեյսբուքյան օգտատեր, ակտիվորեն մասնակցել քննարկմանը, մեկնաբանություններ անել, հարցեր բարձրացնել, ինչպես նաև հավանել կամ չհավանել մասնակիցների կողմից ներկայացված փաստարկները: