Մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում

22-11-2011

Աշխատանքային հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների համար

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում աշխատանքային հանդիպմանը: Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:
Աշխատանքային հանդիպումը տեղի կունենա Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը նոյեմբերի 26-27-ին:
Հաշվի առնելով այն փաստը, որ երկրագնդի ռեսուրսները դժվարությամբ են բավարարում 7 միլիարդին, մեր շնորհատուները ևս սահմանափակում են մեր ռեսուրսները: Տրամաբանական է, որ մենք էլ, մեր հերթին, ստիպված ենք սահմանափակել մասնակիցների թվաքանակը: Այդ իսկ պատճառով խնդրում ենք Ձեզ ներկայցնել մասնակցության հայտը մինչև նոյեմբերի 23-ի աշխատանքային օրվա վերջը: Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել հետևելով նշված հղմանը:

Աշխատանքային հանդիպման թեմաները և ժամանակացույցը բեռնել այստեղ:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասների համար կարող եք դիմել 055 կամ 091 կամ 094 425582 հեռախոսահամարներով: