«Գիտելիք և իրավունք» դասընթացի հայտարարություն

15-11-2012

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվում «Գիտելիք և իրավունք» երկօրյա դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, հարգանքը հասարակության տարբեր խմբերի նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը:

«Գիտելիք և իրավունք» դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա ձեզ ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ կարծրատիպերի, նախապաշարմունքների, խտրականության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մասին, քննարկել դրանք այլ հետաքրքրված և ակտիվ երիտասարդների հետ, այլ նաև ձեռք բերել նոր ծանոթություններ, համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես նաև ստեղծել սեփական քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալու հարթակ:

«Գիտելիք և իրավունք» դասընթացը շարունակական բնույթ է կրում: 2011 թվականից սկսած «Գիտելիք և իրավունք» դասընթացն անցկացվել է Երևան, Արթիկ, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Ստեփանակերտ, Գավառ և Սպիտակ քաղաքներում, որոնց մասնակցել են ավելի քան 400 երիտասարդներ: Այդ դասընթացների ընթացքում ակտիվություն ցուցաբերած 40 քաղաքացիական հասարակության ակտիվիստ երիտասարդների էլ հնարավորություն ընձեռվեց 2011թ-ի հոկտեմբերին և 2012թ. հուլիսին Ծաղկաձորում մասնակցելու «GATE-գենդեր, ակտիվիզմ, հանդուրժողականություն և հավասարություն» երիտասարդական ճամբարին, որի արդյունքում էլ ստեղծվեցին նոր երիտասարդական նախաձեռնություններ:

Ուշադրություն

Հերթական դասընթացը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 19-20 Դիլիջանում, 21-22 Նոյեմբերյանում, 23-24 Բերդում:

Դասընթացը անվճար է, որը ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում: Մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ծրագրի տարեկան միջոցառմանը` «GATE-գենդեր, ակտիվիզմ, հանդուրժողականություն, հավասարություն» երիտասարդական ճամբարին:

Հարցերի դեպքում գրել [email protected]: Կոնտակտային անձիք՝ Նվարդ և Լուսինե: