Archive

This is my archive

Հպարտության ճամբար

Հպարտության ամիսը ավարտվեց։ Տարբեր երկրներում ԼԳԲՏ+ համայնքը նշեց այն շքերթների, բազմաբնույթ միջոցառումների, տոնակատարությունների միջոցով։ Ցավոք Հայաստանում դժվար է մեծ միջոցառումներ կազմակերպելը, սակայն ԼԳԲՏ+ համայնքը և կազմակերպությունները փոքր միջոցառումներ, այնուամենայնիվ, կազմակերպեցին։ Իսկ Փինքը ամփոփեց ամիսը «Հպարտության ճամբարով»։ Այն կրկին միավորեց Երևանում և մարզերում բնակվող մոտ 30 ԼԳԲՏ+ անձանց և համախոհներին։ Ճամբարի… Read More

Հունիսը նշվում է որպես հպարտության ամիս

Յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկներում ԼԳԲՏ+ համայնքը նշում է հունիսը որպես հպարտության ամիս շքերթների, բազմաբնույթ միջոցառումների, տոնակատարությունների միջոցով։ Տվյալ միջոցառումները հիմնականում նպատակ ունեն բարձրացնելու ԼԳԲՏ+ համայնքի տեսանելիությունը և մատնանշելու այն ազդեցությունները և հաջողությունները, որոնք ԼԳԲՏ+ մարդիկ և համայնքը ունեցել են ամբողջ աշխարհում։ Որպես հպարտության ամիս հունիսը ընտրելը կապված է… Read More

Անցկացվեց 6-րդ ամենամյա «Ծիածան» ֆորումը

Այս տարի մայիսի 10-14-ը կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած 6-րդ «Ծիածան» ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և անցկացվում է 2015-ից ի վեր։ Համավարակի և պատերազմի հետևանքով 2020 թվականի ֆորումը չեղարկվեց և փոխարենն անցկացվեց 2021 թվականին։ Այս տարի ֆորումը յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ անցկացվեց վիրտուալ հարթակում։ Ֆորումին գրանցվել էր 149… Read More

Իլգա-Եվրոպայի ծիածան քարտեզը

2021 թվականի մայիսի 17-ին Իլգա-Եվրոպան հրապարակեց ամենամյա «Ծիածան Եվրոպայի քարտեզը և ինդեքսը»՝ գնահատելով եվրոպական 49 երկրներում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ կիրառվող իրավական և քաղաքական գործընթացները: Ծիածան քարտեզը դասակարգում է եվրոպական բոլոր 49 երկրները՝ 0%-ից (մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն) մինչև 100% (մարդու իրավունքների պաշտպանություն, լիարժեք հավասարություն) սանդղակով: Այս… Read More

Այսօր նշվում է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

Մայիսի 17-ն ամեն տարի նշվում է որպես Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր: Այն առաջին անգամ նշվել է 16 տարի առաջ՝ 2005 թ.-ին։ Հատկանշական է, որ որպես այդ օր է ընտրվել մայիսի 17-ը, քանի որ 1990 թ․-ին հենց այդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից նույնասեռականությունը հանվել է… Read More

ԼԲՏ+ կանայք, որ փոխեցին աշխարհը

Այո՛, մենք պետք է իմանանք, որ մեր համակարգիչներն այսօր գերարագ են, որովհետև Լին Քոնվեյը տաղանդավոր ինժեներ էր: Ժամանակակից երաժշտությունն ստացել է իր նոր հնչեղությունը, որովհետև Վենդի Կարլոսը հեղափոխական պատկերացումներ ուներ ձայների մասին: Մենք հագնում ենք տղամարդու կոստյումներ, որովհետև հարյուր տարի առաջ Նյու Յորքում մի խումբ կանայք ազատագրեցին իրենց զգեստապահարանը արհեստական… Read More

Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում 2020-ին․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն վերջերս հրապարակել է 2020 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը։ Հայաստանի մասին հատվածում նշված են մարդու իրավունքների խախտման առավել ուշադրության արժանացած դեպքեր՝ ներառյալ նաև բռնություն կամ սպառնալիք պարունակող հանցագործություններ՝ ուղղված քաղհասարակության ներկայացուցիչների և լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց դեմ։ Գործող օրենքները չեն… Read More

Վերջ անհավասարությանը

Բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում մարտի մեկին համախմբվում են նշելու «Զրո խտրականության օրը»։ ՄԱԿ-ը առաջին անգամ նշեց այդ օրը 2014 թվականին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը մեկնարկեց Զրո խտրականության արշավը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ 2013 թվականի դեկտեմբերին։ Հայաստանում հասարակական կազմակերպությունները և շահագրգիրռ կողմերն այն նշում են մարտի… Read More

Սիրո օրը

Փետրվարի 12-ին Փինքում կազմակերպեցինք սիրո տոներին նվիրված միջոցառում, քանի որ այս օրերին տարբեր երկրներում նշվում են սիրո օրեր՝ սուրբ Սարգիսից մինչև սուրբ Վալենտին: Ոմանց համար սիրո տոնը դարձել է կոմերցիոն, իսկ մեզ համար այն լավ առիթ էր ԼԳԲՏ համայնքի հետ կիսելու գեղեցիկ պահեր, միասին պատրաստել քաղցրավենիք, խաղեր խաղալ և երգել։… Read More