This is my archive
«Լռության օրը» միջոցառում է, որն ուշադրություն է հրավիրում հակա-ԼԳԲՏ գործողություններին` մականուններ դնելուն, ձեռք առնելուն, վնաս հասցնելուն: Միջին և ավագ դպրոցների աշակերտներն ու ուսանողները տարբեր ձևով լռության ծոմ են պահում` փորձելով դպրոցին, համալսարանին ու համակուրսեցիներին խրախուսել` անդրադարձ կատարելու իրենց հակա-ԼԳԲՏ վարքագծին: Այս միջոցառումը կազմակերպվում է` ներկայացնելու համար ԼԳԲՏ և ԼԳԲՏ ընկալվող… Read More
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ աշխարհը կրում է կարմիր ժապավեն և քայլեր է ձեռնարկում ՁԻԱՀ-ը կանգնեցնելու համար: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ ոչ բոլոր հայերը, սակայն մի քանի հասարակական կազմակերպություններ բարձրաձայնում են համաշխարհային հիմնահարցը մեր երկրում:… Read More
Ս.թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի և կտտանքների արդյունքում մահացած Մասիս քաղաքի բնակիչ` քսանամյա Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեցին և ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինելու գործի արդար քննությանը և հասարակական հնչեղության ապահովմանը: Կոալիցիան նոյեմբերի 25-ին կազմակերպեց երթ` նվիրված ընտանեկան բռնության զոհերի և… Read More
ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակը 2010թ. սեպտեմբերի 24-ին կազմակերպել էր կլոր սեղան քննարկում Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց խնդիրներն ու դրանք վերացնելու հնարավոր ուղիները թեմայով: Քննարկմանը հրավիրված էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ոստիկանության, Արդարադատության նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Կառավարության, Հայաստանում… Read More
2010թ.-ի սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող կանանց հիմնախնդիրներին: Այն իրականացվեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՍՏՐԱ ցանցի աջակցությամբ: Ասուլիսին հրավիրված էր նաև «Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք» ՀԿ ծրագրերի համակարգող Մարինե Մարգարյանը: Ստորև ընթերցեք… Read More
Այս տարի ՓԻՆՔ Արմենիան միացավ միջազգային Ծիածան Ֆլեշ միջոցառմանը` նշելու Հոմոֆոբիայի և Տրանսֆոբիայի դեմ պայքարի Միջազգային Օրը (ԻԴԱՀՕ). 2010թ. մայիսի 17-ին ՓԻՆՔ-ի ընկերների և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ Երևանի կենտրենում կազմակերպեցինք փուչիներով ծիածան ֆլեշմոբ: Անձրևոտ օրն ավելի գեղեցկացավ, երբ մենք երկնքում փուչիկներով նկարեցինք ծիածանը: Գունավոր փուչիկները ճախրում… Read More
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացրեց «Մենք և մեր իրավունքները» ծրագիրը, որի նպատակն էր հավաքագրել տեղեկատվություն Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ խտրականության և իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև պարզել` որքանով է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կարգավորում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը… Read More