Archive

This is my archive

ՍԿԳԻ հիմքով հանցագործությունները տարածված են մեր հասարակությունում

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ամեն տարի իրականացնում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ խտրականության  հիմքով մարդու իրավունքների խախտման դեպքերի փաստագրում՝ անհրաժեշտության դեպքում՝ տրամադրելով ԼԳԲՏ անձանց իրավական և փաստաբանական աջակցություն։ Իրավախախտումները  գրանցվում են կազմակերպության թեժ գծերին, սոցիալական մեդիայի էջերին ստացված զանգերի և նամակների միջոցով՝ կազմակերպության փաստաբանի կողմից, ինչպես նաև մեդիամշտադիտարկման… Read More

Փինքի տարեկան պլանավորումը

Մենք նոր տարին սկսեցինք տարեկան պլանավորումով՝ չնայած վերջին ժամանակաշրջանում առկա խոչնդոտներին: Մեր թիմը ունեցավ հնարավորություն վերլուծել կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը, ինչպես նաև՝ պլանավորել կատարվելիք գործողությունները, քաղաքականություններն և որ ամենակարևորն է՝ ռազմավարությունը։ Ամփոփումը տեղի ունեցավ հունվարի 13-ից 16-ը Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանի, ինչպես նաև նոր գործադիր տնօրեն Վաղինակ Տեր-Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ռազմավարական… Read More

Հայաստանն արթնացավ պատերազմի մեջ

2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությունը, Արցախի և Հայաստանի բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն։ Ինչպես Արցախի և Հայաստանի պաշտոնատար անձինք, այնպես էլ՝ բազմաթիվ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, տարբեր երկրների հետախուզական մարմիններ, պաշտոնատար անձինք… Read More

Բիսեքսուալ անձանց օրը

1999 թ-ից սկսած՝ արդեն 21 տարի է ինչ սեպտեմերի 23-ին նշվում է Բի տեսանելիության օրը: Բիսեքսուալները, նրանց ընտանիքները, ընկերներն ու աջակիցները տոնելով այս օրը՝ իրազեկում են բիսեքսուլ անձանց պատմության, համայնքի և մշակույթի մասին։ Տոնը նաև հնարավորություն է տալիս բարձրացնել բիսեքսուալ համայնքի հիմնախնդիրները, քննարկել լուծման հնարավոր տարբերակները, ինչպես նաև անդրադառնալ տարածված… Read More

Նոր ձեռքբերում Շուռնուխի գործով

Նոր էինք հասցրել հռչակել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը, երբ դատարանը ևս մեկ որոշում կայացրեց հօգուտ Շուռնուխի գործով տուժողների: Օգոստոսի 4-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց տուժող կողմի բողոքը և պարտավորեցրեց վարույթն իրականացնող մարմնին վերացնելու տուժողների իրավուքների խախտումները: 2018թ. նոյեմբերի 26-ին Շուռնուխի գործը վարող… Read More

Ավարտվում է Արուսեակ արշավը

Կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ծանր ու անելանելի վիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏ անձանց օգնելու նպատակով Փինք իրավապաշտպան և Կանանց Ռեսուրսային Կենտրոն հասարակական կազմակերպություններն իրականացնում էին դրամահավաք Արուսեակ առցանց արշավի շրջանակներում, որն ավարտվում է օգոստոսի 15-ին։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հանգանակություն կատարեցին, տարածեցին արշավի մասին տեղեկություններ, կիսեցին… Read More

Նույնասեռականի հետ բիզնես անելու հայկական սարսափը

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը ժողովրդավարության հիմնական բաղադրիչներն են: Չնայած Կովկասյան բարոմետրի տվյալները ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը թափ է առնում Հայաստանում, ինչն էլ իրենից ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանության հզորացում, սակայն վախը և ատելությունը նույնասեռականների նկատմամբ չի թուալնում մեդիա մանիպուլյացիաների և քաղաքական կոնսերվատիվ ուժերի շահագործումների պատճառով։… Read More

Այսօր ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրն է. այն նշվում է առաջին անգամ

Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը վերացնելու և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ մինչև օրս իրականացրել են տարբեր միջոցառումներ․ կազմակերպել են կլոր-սեղան քննարկումներ, հանդիպումներ ոստիկանության, պատգամավորների, պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ, միացել են Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի շաբաթին, տեղի է ունեցել… Read More

Իրավախախտումների կիսամյակային ամփոփագիր (2020թ. հունվար-հունիս)

2020թ. 1-ին կիսամյակում՝ հունվարից հունիս ամիսների ընթացքում, արձանագրվել է անձանց նույնասեռական սեռական կողմնորոշման կամ տրանս գենդերային ինքնության նկատմամբ խտրականությամբ զուգորդված իրավախախտումների 27 դեպք: Իրավախախտումների հետևանքով ոտնահարվել են տուժածների պատիվը և արժանապատվությունը, խախտվել են ֆիզիկական անվտանգության և ապահովության, անձնական կյանքի գաղտնիության, հոգեբանական անձեռնմխելիության, աշխատանքային, սեփականության և մի շարք այլ իրավունքներ: Արձանագրված… Read More