Archive

This is my archive

Հայաստանում հիմնադրվում է ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Նրա պատիվը, հիմնարար իրավունքները և ազատությունները պետք է պաշտպանվեն առանց որևէ խտրականության: Սա է յուրաքանչյուր անհատի արժանապատիվ կյանքի բանաձևը: ԼԳԲՏ անձանց համար այս բանաձևին հասնելը ամենօրյա պայքար է դարձել: Թե՛ միջազգային, թե՛ ներպետական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բազմիցս արձանագրվել է, որ ԼԳԲՏ անձինք հայաստանյան հասարակությունում… Read More

Արուսեակ արշավ

Փինքը և Կանանց ռեսուրսային կենտրոնն Արուսեակ արշավի շրջանակներում Global Giving հարթակում սկսել են դրամահավաք՝ ծանր ու անելանելի վիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏ անձանց օգնելու համար։ Արուսեակ արշավը այս երկու հասարակական կազմակերպությունների և Միացյալ Թագավորությունում մի քանի անհատների մտահղացումն է՝ կանանց և ԼԳԲՏ անձանց աջակցելու համար: Հայաստանում… Read More

Սոցիալական աջակցության առաջին փուլի ամփոփում

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության հետևանքով տուժեցին  նաև ԼԳԲՏ անձինք, քանի որ ոմանք աշխատում էին օրավարձով, նրանք զրկվեցին իրենց առօրյա ծախսերը ապահովող եկամտից և հայտնվեցին դժվարին իրավիճակում։ Այդ պատճառով Փինքը սոցիալական աջակցություն տրամադրեց ԼԳԲՏ այն անձանց, ովքեր արտակարգ դրության պայմաններում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Այս աջակցության նպատակն էր՝ բավարարել… Read More

Անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարին նվիրված ԵԱՀԿ ժողով

Այսօր Փինքի ներկայացուցիչ Լուիզա Վարդանյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի Մարդկային չափման լրացուցիչ հանդիպմանը, որը նվիրված էր անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարին: Մենք բարձրաձայնել ենք Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության խնդիրը՝ արձանագրելով, որ ՀՀ-ն չունի ո՛չ ամբողջական օրենսդրություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված խտրականությունը կանխելու համար և ո՛չ… Read More

Կոնվերսիոն պրակտիկաների և թերապիաների իրականցման մասին ուսումնասիրություն Հայաստանում

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ոլորտային մասնագետների ներգրավմամբ «Ռեյնբոու Ադվոքասի Փրոգրամ» (“Rainbow Advocacy Program”) ծրագրի շրջանակներում 2019թ.-ին իրականացվել է ոչ ստանդարտ և պիլոտային հետազոտություն։ Հետազոտության նպատակն էր դուրս բերել և հավաքել առաջնային տեղեկություն Հայաստանում կոնվերսիոն պրակտիկաների և կոնվերսիոն թերապիաների մասին՝ իրադրության հասկացման և հետագա քայլերի պլանավորման… Read More

Մշակութային բազմազանության օրն ամփոփում ենք «Քվիրանտին» մրցույթը և հայտարարում հաղթողներին

Փինքը «Քվիրանտին» առցանց-մրցույթը որոշել է ամփոփել «Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը»՝ մայիսի 21-ին։ Այն ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային տոն է, որն ուղղված է բազմազանության խթանմանը և մշակույթների միջև կամուրջ ստեղծելուն, որը խաղաղության, կայունության և զարգացման գրավականն է: Բազմազանության օրը հրաշալի հնարավորություն է` օգնելու… Read More

Հայաստանը կրկին վերջին տեղերում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ

2020 թ.-ի մայիսի 14-ին, ԻԼԳԱ-Եվրոպան հրապարակել է ամենամյա «Ծիածան քարտեզը և ինդեքսը», որն ընդգրկում է եվրոպական 49 երկիր՝ վերկանիշավորելով դրանք ըստ ԼԳԲՏԻ անձանց համար նախատեսված իրավական և քաղաքական պրակտիկաների՝ օգտագործելով 0-100%-անոց սանդղակը: 49 երկրների շարքում ԼԳԲՏԻ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը 8% -ով 47-րդ տեղում է։… Read More

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր

Մայիսի 17-ը նշվում է որպես Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր։ Այս օրը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու առկա խնդիրների մասին, որոնց բախվում են ԼԳԲՏ անձինք, ինչպես նաև ևս մեկ անգամ ուշադրություն գրավելու ԼԳԲՏ անձանց իրավունքների տագնապալի վիճակագրությունների և իրավիճակի վրա։ Այս օրը հնարավորություն է ընձեռում կոչ անել ներպետական… Read More

Սկսվել է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի շաբաթը

Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է` IDAHOBIT, և մայիսի 14-ից 21-ը նշում ենք որպես խտրականության, ատելության և վախի, դեմ պայքարի շաբաթը։ Այդ օրը առաջին անգամ նշվել է 2005թ. -ին, իսկ ամսաթիվն ընտրված է մայիսի 17-ը քանի որ 1990թ. մայիսի 17-ին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ-ն)… Read More