Archive

This is my archive

ԼԳԲՏԻ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում 2019-ին․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն վերջերս հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որը նկարագրում է ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը 2019թ.-ին: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում մարդու իրավուքների հետ կապված խնդիրները ներառում են նաև բռնություն կամ սպառնալիք նախատեսող հանցագործություններ ուղղված լեսբի, գեյ, բիսեքսուալ,… Read More

ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքը չի դադարում

Արդեն ավելի քան 1.5 տարի է, ինչ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մեդիայում և հեռուսատեսությունում ատելության խոսքի մշտադիտարկման զեկույցներում որպես առավել թիրախավորված խումբ մատնանշում է ԼԳԲՏ անձանց: 2019թ. նոյեմբերից 2020թ. հունվար ամիսներին դիտարկվել են news.am, 1in.am, mamul.am, tert.am, blognews.am, lragir.am, hraparak.am, 168.am լրատվական կայքերը և Հանրային հեռուստաընկերություն («Խաղի… Read More

ԻԼԳԱ-Եվրոպան հրապարակեց տարեկան դիտարկումը

ԼԳԲՏԻ մարդկանց իրավիճակի տարեկան դիտարկումը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ այն հակասում է տարածված այն պատկերացմանը, որ Եվրոպայում աշխատանքներն ավարտված են: Ատելության խոսքի և հանցագործությունների աճի պայմաններում, մարդու իրավունքների ընդհանուր դիտարկումը փաստում է, որ Եվրոպայում խոցելի մարդիկ իրենց անջատված են զգում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանման հարցում տարածաշրջանի հաջողված փորձից:… Read More

Խտրականությամբ զուգորդված իրավախախտումների կիսամյակային ամփոփում

Ինչպես նշել էինք նախորդիվ, 2019թ․ 1-ին կիսամյակում արձանագրվել էր խտրականությամբ զուգորդված 24 իրավախախտում։ 2019թ․ 2-րդ կիսամյակում՝ հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում, արձանագրվել է ևս 13 իրավախախտում։ Արձանագրվել է ընտանեկան բռնության 2 դեպք։ Տուժողների ընտանքի անդամները, տեղեկանալով անձանց սեռականության մասին, նրանց փակի տակ են պահել, զրկել կապի միջոցներից։ Տուժողներից… Read More

ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել բռնության

ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակությունում առկա խտրական վերաբերմունքը ստիպում է նրանց թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը (ՍԿԳԻ) անգամ ընտանիքի անդամներից․ նրանք մտավախություն են ունենում, որ իրենց ՍԿԳԻ բացահայտումը ընտանիքի անդամների առջև կարող է հանգեցնել հոգեբանական և ֆիզիկական ճնշումների։ 2020թ․ հունվարի առաջին կեսին արդեն արձանագրվել է ԼԳԲՏ անձանց նկատմամբ ընտանեկան… Read More

Եվրոպական դատարանը Ֆեյսբուքում ատելության խոսքը համարել է մարդու իրավունքների խախտում

Հունվարի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բեզարասն ու Լևիկասն ընդդեմ Լիտվայի գործով կայացրել է վճիռ, որով անդրադարձել է առցանց ատելության խոսքին։ Դեպքը վերաբերում է համացանցում նույնասեռականների հասցեին հնչեցված ատելության խոսքին։ Մասնավորապես, Եվրոպական դատարան են դիմել երկու երիտասարդ, ովքեր գտնվում են նույնասեռ հարաբերությունների մեջ և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել են իրենց… Read More

HRW. Հայաստանում ԼԳԲՏ մարդիկ հաճախ են հանդիպում խտրականության եվ բռնությունների

«Հյումն ռայթս ուոթչ» միջազգային կազմակերպության կողմից հրատարակվել է 2020թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը։ Այն ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է այդ կազմակերպության աշխատակիցների կողմից 2019թ-ի ընթացքում`… Read More

Պլանավորեցինք կազմակերպության այս տարվա աշխատանքները

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն յուրաքանչյուր տարվա սկզբին իրականացնում է կազմակերպության տարեկան աշխատանքների պլանավորում: Այն կազմակերպվում է Փինքի գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու և ռազմավարական պլանով կազմակերպության առջև դրված նպատակներն իրականացնելու ուղիներ գծելու համար: 2020թ. աշխատանքների տարեկան պլանավորումը տեղի ունեցավ հունվարի 9-ից 12-ը: Աշխատանքային հանդիպումը սկսվեց 2019թ. իրականացված աշխատանքների ամփոփումով: Քննարկվեցին կազմակերպության ձեռքբերումներն… Read More

Ամփոփելով հին տարին՝ դիմավորում ենք նորը

Ահա և ավարտին է մոտենում 2019 թվականը։ Այս տարի հատկանշական էր կազմակերպության և համայնքի համար։ Եղան և՛ ձեռքբերումներ, և՛ մարտահրավերներ։ Նախ, կազմակերպությունը վերագրանցվեց՝ ստանալով «Փինք» իրավապաշտպան ՀԿ անվանումը, իսկ կանոնադրությամբ ավելի հստակ նշվեցին մեր շահառուներն ու իրավապաշտպան ոլորտում տարվող աշխատանքները ԼԳԲՏ անձանց համար։ Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի Փինքն… Read More