Archive

This is my archive

Շվեյցարիայում հոմոֆոբները կարող են ազատազրկվել

Շվեյցարիան քրեական օրենսգրքում փոփոխություն է անում, ըստ որի այն մարդիկ, որոնք հոմոֆոբ կամ տրանսֆոբ վերաբերմունք կդրսևորեն այլոց նկատմամբ կպատժվեն այնպես, ինչպես ռասիստները, հաղորդում է «Գեյ Թայմսը»։ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը սեպտեմբերի 25-ին օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել, սակայն այն դեռ ընդունված չէ, քանի որ դեռ պետք է քննարկվի նաև Կանտոնների խորհրդում։ Եթե օրենքի փոփոխությունը վերջնական ընդունվի, ապա օրինախախտները կպատժվեն մինչև 3 տարվա ազատազրկմամբ։ Օրենքի հեղինակ Մաթիաս Ռեյնարդը, տոնելով հաջողությունը, Թվիթերում գրել է․ «Հաղթանա՜կ։ 118 կողմ, 60 դեմ և 5 ձեռնպահ ձայներով Ազգային խորհուրդն ընդունեց հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ խրոհրդարանական իմ նախաձեռնությունը։ Մարդու իրավունքների համար փայլուն հաջողություն է։ Վերջանական պատասխանը կտա Կատոնների խորհուրդը դեկտեմբերին»։ Քվեարկությունից հետո Ռեյնարդն ասել է, որ հոմոֆոբիան կարծիք չէ, այլ՝ հանցանք․ «5 նույնասեռականից մեկը ինքնասպանության փորձ է անում, որոնց կեսը՝ մինչև 20 տարեկան։ Այս հաղթանակը կարևոր ազդանշան է ուղարկում։ Ես արդեն հարյուրավոր արձագանքներ եմ ստացել»: Պատգամավորը նշել է, որ այժմ պատրաստվում է ամուսնության հավասարության հարցը բարձրացնել։ Նույնասեռ ամուսնությունները Շվեյցարիայում օրինականացված չեն, 2007թ․ գործում է քաղաքացիական միությունները ու նույնասեռ զույգերը չեն օգտվում նույն իրավունքներից, ինչ հետերոսեքսուալ զույգերը։   Read More

Քաղաքապետարանի դեմ ԼԳԲՏ գովազդային պաստառների դատական գործը կարճվել է վերջին նիստում

Սեպտեմբերի 27-ին Երևանի վարչական դատարանի դատավոր Ռաֆայել Խանդանյանը կարճեց Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ քաղաքապետարանի գործը, որով կազմակերպությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների ոտնահարումը և վերականգնել գովազդային պաստառները։ Հանդուրժողականություն քարոզող ԼԳԲՏ թեմայով պաստառները տեղադրելուց 2 օր անց քաղաքապետարանի հրահանգով հեռացվել էին Երևանի գովազդային վահանակներից 2017թ․ մայիսի 27-ին՝ պատաճառաբանությամբ, որ պաստառները տեղադրած գովազդային գործակալությունը՝ Նուշիկյան ասոցիացիան, քաղաքապետարանից թույլտվություն չէր ստացել դրանք տեղադրելու համար։ Մոտ 9 ամիս տևած դատը Խանդանյանը կարճել է՝ հիմնվելով վարչական օրենսգրքի 96-րդ հոդվածին։ Սեպտեմբերի 27-ի նիստը վերջին փուլն էր, որտեղ կողմերը իրենց եզրափակիչ ճառն էին ներկայացնում։ Քաղաքապետարանի ներակայացուցիչը չէր եկել նիստին։ Փինք Արմենիան կդիմի վերաքննիչ դատարան։ Read More

ԼԳԲՏ անձանց ծնողները հերթական անգամ հանդիպեցին

ԼԳԲՏ անձանց ծնողների երկրորդ խմբային հանդիպումը տեղի ունեցավ 2018թ-ի սեպտեմբերի 22-23-ը Երևանում։ Հանդիպման ընթացքում ծնողները հնարավորություն ունեցան ստանալ տեղեկություններ սեռականության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին և գտնել իրենց մտահոգող հարցերի պատասխանները։ Ավելին, հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր ծնողների համար լինել փոխհասկացման ու աջակցող միջավայրում։ Հանդիպման ընթացքում ծնողները քննարկեցին իրենց մտահոգությունները, արտահայտեցին ապրումները, մտքերը, անհանգստությունները ու կիսեցին խնդիրների հաղթահարման իրենց մոտուցմներն ու փորձը։ Մասնակցած ծնողները նշեցին այսպիսի հանդիպումներ կազմակերպելու կարևորությունը իրենց և այլ ծնողների համար, որոնք անցնում են ընդունման ու պայքարի դժվար ճանապարհը։ Նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին պարբերաբար մասնակցելու նման հանդիպումների և ներգրավվելու այնպիսի գործողությունների մեջ, որոնք կնպաստեն ծնողների կողմից ԼԳԲՏ անձանց ընդունմանը։ Սա երկրորդ նման հանդիպումն էր, առաջինը տեղի էր ունեցել 2018թ․ մայիսին։ Ծնողները նորից կհանդիպեն մոտ ապագայում։ Read More

Ֆրանկոֆոն կազմակերպությունները բարձրացրել են ԼԳԲՏՔԻ հարցերը Հայաստանում

Իշխանությունները պետք է զարգացնեն ԼԳԲՏՔԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր, ինտերսեքս) իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունները Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներում, այսպիսի խորհուրդ է արվել Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների համաժողովի հայտարարությունում։ Սա Ֆրանկոֆոն ՀԿ-ների 11-րդ համաժողովն էր, և առաջին դեպքն էր, որ միջոցառման հայտարարությունում նշվել է ԼԳԲՏ հարցերը։ Հայտարարության ԼԳԲՏ անձանց վերաբերող հատվածը Ամբողջ անդրադարձն այսպես է․ «Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներին և իշխանություններին համաժողովը հորդորում է համախմբել ԼԳԲՏՔԻ երիտասարնդերին և երկխոսության ապահով ու ներառական միջավայր ստեղծել, ինչպես նաև զարգացնել ԼԳԲՏՔԻ իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունները»։ Համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-14, այն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, որը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին Երևանում և կավարտվի հոկտեմբերի 12-ին։ Հայաստանը Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է դարձել 2012թ․։ Այժմ կազմակերպության անդամ են 58 երկներ, ևս երեքը ասոցացված անդամ են ու կա 26 դիտորդ պետություն։ Հայտարարությունն ուղարկվել է բոլոր 84 երկրների իշխանություններին։ https://www.pinkarmenia.org/wp-content/uploads/2018/09/video-1537101376.mp4 Համաժողովի նախագահ Մարի Ֆոլ Նըդայը ընթերցում է հայտարարությունը                             Read More

Շուռնուխի միջադեպից տուժած գյուղի բնակիչը նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում հարձակման մեջ

Օգոստոսի 3-ին Շուռնուխ գյուղում հարձակում են գործել Հայկ Հակոբյանի տան վրա, ծեծել և գյուղից վտարել են իրեն ու իր տանը հյուրընկալած 8 ընկերներին՝ վերջիններիս իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման հիմքով: Այս մասին են վկայում հարձակվող անձանց կողմից հնչած վիրավորական, հայհոյախառն արտահայտություններն ու կոչերը, որոնք հաստատվում են նաև տուժողների մոտ առկա… Read More

Մանրամասներ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին, 20:00-ի սահմաններում կազմակերպությունը ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 երիտասարդներ՝ այդ թվում մի քանի ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր) ակտիվիստներ, ենթարկվել են հարձակման: Տուժողները պատմել են, որ դեռևս ապրիլի 21-ին Գորիսում զբոսնելիս երկու տղամարդ կանգնեցրել են ԼԳԲՏՔ երկու ակտիվիստի՝ Է.-ին… Read More

Մամիկոն Հովսեփյանին է շնորհվել «Սթոունվոլի հոգի» մրցանակը

Հուլիսի 28-ին Բեռլինում Մամիկոն Հովսեփյանն արժանացել է «Սթոունվոլի հոգի» (Soul of Stonewall) մրցանակին` ԼԳԲՏ ակտիվիզմի և իրավապաշտպան գործունեության համար: Մրցանակը Հովսեփյանին է հանձնել Ամնեսթի Ինթերնեյշընըլ իրավապշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆան Կուպերը, որն իր ելույթում խոսել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների, Հայոց ցեղասպանության մասին: Նաև մեջբերում է արել Հայաստանի հիմնից ասելով՝ թող միշտ պանծա Հայաստան: Հովսեփյանն իր ելությում անդրադարձել է Հայաստանում հոմոֆոբիայի պատճառներին, ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների բացակայությանն ու իր գործունեությանը.  «Ես մի երկրից եմ, որտեղ հոմոֆոբիան դեռ մեծ խնդիր է: Դարերի ընթացքում մեր երկիրն անցել է ոճրագործությունների, պատերազմների և ցեղասպանության միջով, բայց դեռևս մենք որպես ազգ չենք սովորել հարգել և պաշտպանել մեկս մյուսին: Մարդիկ դեռ ատում են, այն, ինչ ուրիշ է: Վերջերս մեզ մոտ եղավ աշխարհի ամենահիշվող հեղափոխություններից մեկը: Մենք այն կոչել ենք Սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որ փոխենք հասարակության կարծիքը»,- ասել է Հովսեփյանը: 10 ամսվա մեջ սա Մամիկոն Հովսեփյանի երրորդ մրցանակն էր: Առաջինը նա ստացել էր Լոնդոնում՝ Բոբ Հեփըլի հավասարության մրցանակը, երկրորդը Լոս Անջելեսում՝ Փոփոխություններ բերողի մրցանակը: 2014թ. «Սթոունվոլի հոգի» մրցանակին է արժանացել ավստրիացիա հայտնի երգիչ Կոնչիտա Վուրստը: Read More

Տեղի է ունեցել մշակույթի նախարարության դեմ հերթական դատական նիստը

Հուլիսի 19-ին Վարչական դատարանում տեղի ունեցավ Հրանային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ մշակույթի նախարարության գործով հերթական դատական նիստը, որը վարում է դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։ 2017թ․ Փինք Արմենիան դիմել էր մշակույթի նախարարությանը, որպեսզի ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն քարոզող գովազդները սոցիալական ճանաչվեն։ Նախարարությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ գովազդները հանրային… Read More

ԼԳԲՏ անձանց մի խառնեք ձեր վեճերին․ հայտարարություն եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններում դեղին բլոգերն ու Ֆեյսբուքի դեղին էջերն իրենց քարոզարշավներում սկսել են շահարկել ԼԳԲՏ մարդկանց՝ պնդելով, թե նրանք են կանգնած կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետևում: Հայ առաքելական եկեղեցին ու Հանրապետական կուսակցությունը իրենց քաղաքական շահերը բավարարելու համար տարիներ շարունակ թիրախավորել ու ատելություն են տարածել ԼԳԲՏ… Read More